Էսթեր Գեհլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էսթեր Գեհլին
շվեդ.՝ Esther Gehlin
Ծնվել էմարտի 24, 1892(1892-03-24)[1]
ԾննդավայրԿոպենհագեն, Դանիա
Վախճանվել էհոկտեմբերի 23, 1949(1949-10-23)[1] (57 տարեկան)
Մահվան վայրՀելսինգբորգ, Մալմյոհուս համայնք, Շվեդիա
Քաղաքացիություն Շվեդիա[2]
ԿրթությունԴանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի, տեքստիլ նկարչուհի և արվեստագետ
ՈւսուցիչՀոլգեր Գրոնվոլդ և Պետեր Ռոստրուպ Բոյեսեն
ԱմուսինՀուգո Գեհլին
ԶավակներՅան Գեհլին և Նիլս Գեհլին
 Esther Gehlin Վիքիպահեստում

Էսթեր Գեհլին (շվեդ.՝ Esther Gehlin, ծննդյան ազգանունը՝ Էնրիկես, մարտի 24, 1892(1892-03-24)[1], Կոպենհագեն, Դանիա - հոկտեմբերի 23, 1949(1949-10-23)[1], Հելսինգբորգ, Մալմյոհուս համայնք, Շվեդիա), հրեական ծագմամբ դանիացի-շվեդ նկարչուհի, որը ջրաներկով և յուղաներկով բնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ և ինտերիերին վերաբերող պատկերներ է վրձնել։

1922 թվականից նա ամուսնու՝ Հուգո Գեհլինի հետ բնակություն է հաստատել շվեդական Հելսինգբորգ քաղաքում։ Նրանց տանը հաճախակի հանդիպումներ են կազմակերպվել տեղացի նկարիչների և գրողների համար[3]։ 1940-ական թվականներին Էսթերը վաղքրիստոնեական արվեստի ազդեցության ներքո ստեղծել է տեքստիլ ապլիկացիաներ[4][5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էսթեր Էնրիկեսը ծնվել է 1892 թվականի մարտի 24-ին, այն ժամանակվա Կոպենհագենի շրջանի Ֆրեդերիկսբերգ քաղաքում՝ գործարանի տնօրեն Միխայել Էմիլ Մարտին Էնրիկեսի և Ժյուլի Քրիստիան Պոուլսենի ընտանիքում։ Տրիկոտաժե գործվածքների արտադրությունում հոր հաջողության շնորհիվ մեծացել է միջին խավի ունևոր հրեական ընտանիքում։ 1908 թվականից սովորել է Կոպենհագենի տեխնիկական ինստիտուտում, որը 1911 թվականին ավարտելով՝ ընդունվել է Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա, որն ավարտել է 1915 թվականին[4][5]։

1917 թվականի հունիսին Գեհլինն ամուսնացել է շվեդ նկարիչ Ուգո Գեհլինի հետ (1889-1953)։ 1920 թվականին նրանք մեկ տարի անցկացրել են Իտալիայում՝ իրենց ուսումնական ուղևորության ընթացքում այցելելով Ասսիզի և Ռավեննա քաղաքներ։ Վերադառնալուց հետո նրանք համատեղ ցուցահանդես են անցկացրել Ստոկհոլմի Գումմեսոն պատկերասրահում[4]։ 1922 թվականին ամուսինները բնակություն են հաստատել Հելսինգբորգում՝ սկզբում Ռաուսում, իսկ 1925 թվականից՝ Կլեմենս Գատա փողոցի տանը, որը տեղացի նկարիչների, գրողների և դերասանների համար դարձել է հավաքատեղի[3][4]։

Տարիներ շարունակ Գեհլինը նկարել է ջրաներկով և յուղաներկով՝ ստեղծելով դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ, որոնց համար ներշնչման աղբյուր են հանդիսացել իր բնակարանից դեպի քաղաքային նավահանգիստ, այգիներ և տներ բացվող տեսարանները։ Նրա աշխատանքները առավելապես դրական արձագանքների են արժանացել, մասնավորապես՝ նատյուրմորտները։ Նույն վերաբերմունքին են արժանացել նաև նրա տեքստիլ ապլիկացիաները, որոնք նա ստեղծել է 1930-ական թվականների վերջին։

Էսթեր Գեհլինի աշխատանքները ներկայումս պահպանվում են Շվեդիայի ազգային թանգարանում, Ստոկհոլմի ժամանակակից արվեստի թանգարանում, Մալմյոյի գեղարվեստի թանգարանում և Հելսինգբորգի թանգարաններում։ Նրա աշխատանքների հետահայաց ցուցադրությունը տեղի է ունեցել Վիկինգսբերգի հելսինգբորգյան գեղարվեստի թանգարանում՝ 1952 թվականին, Երբ Գեհլինը կդառնար 60 տարեկան[4]։

Էսթեր Գեհլինը մահացել է 1949 թվականի հոկտեմբերի 23-ին՝ Հելսինգբորգում և հուղարկավորվել Ռաուս գերեզմանատանը[4][5]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Kunstindeks Danmark (դան.)
  2. KulturNav — 2015.
  3. 3,0 3,1 «Esther Gehlin» (շվեդերեն). Helsingborgs stadslexikon. Վերցված է 17 марта 2020-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Gustavsson, Karin. «Esther Gehlin». Svenskt kvinnobiografiskt lexikon. Վերցված է 17 марта 2020-ին.
  5. 5,0 5,1 5,2 Abildgaard, Hanne. «Esther Gehlin» (դանիերեն). Kunstineks Danmark & Weilbachs Kunstnerleksikon. Վերցված է 17 марта 2020-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էսթեր Գեհլին» հոդվածին։