«Պարույր Սևակ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Վարդան Ա (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Voskanyan մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
Փոխվում է էջը '{{այլ|Պարույր Սևակ (այլ կիրառումներ)}}'''Պարույր Սևակ''' (''Պարույր Ռաֆայելի Ղազարյան'', {{ԱԾ}}), հայ ականավոր բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ, թարգմանիչ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1970), Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությ...'-ով
Պիտակներ՝ Փոխարինում հետշրջված Վիզուալ խմբագիր
Տող 1. Տող 1.
{{այլ|Պարույր Սևակ (այլ կիրառումներ)}}'''Պարույր Սևակ''' (''Պարույր Ռաֆայելի Ղազարյան'', {{ԱԾ}}), [[հայ]] ականավոր [[բանաստեղծ]], մշակութային գործիչ, գրականագետ, թարգմանիչ։ Բանասիրական գիտությունների դոկտոր ([[1970]]), [[Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|ՀԽՍՀ]] պետական մրցանակի դափնեկիր ([[1967]], «[[Անլռելի զանգակատուն]]» պոեմի համար)։ [[ԽՍՀՄ Գրողների միություն|ԽՍՀՄ գրողների միության]] անդամ [[1949]] թվականից։Պարույր Սևակը դարձել է 1950-1960-ական թվականների հայ պոեզիայի առաջատար դեմքը, որն իր մեջ համատեղել է «հայ և համաշխարհային պոեզիայի նորարարական շունչը՝ որոնումն ուղղելով դեպի գրականության հավերժական Անհայտը, որը Մարդն է՝ իմանալի-բացահայտված, բայց առավել չափով անիմանալի-չբացահայտված՝ իր ոգեղեն անսպառ գոյությամբ»։
{{այլ|Պարույր Սևակ (այլ կիրառումներ)}}
{{Տեղեկաքարտ Գրող
|պատկեր = Պարույր Սևակ.jpg
| ամուսին(ներ) = Մայա Ավագյան (ամուսնալուծված) <br />Նինա Մենաղարիշվիլի
| զավակներ = Հրաչ Ղազարյան (1-ին ամուսնություն), <br /> Արմեն Ղազարյան,<br /> Կորյուն Ղազարյան (2-րդ ամուսնություն)}}

'''Պարույր Սևակ''' (''Պարույր Ռաֆայելի Ղազարյան'', {{ԱԾ}}), [[հայ]] ականավոր [[բանաստեղծ]], մշակութային գործիչ, գրականագետ, թարգմանիչ։ Բանասիրական գիտությունների դոկտոր ([[1970]]), [[Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|ՀԽՍՀ]] պետական մրցանակի դափնեկիր ([[1967]], «[[Անլռելի զանգակատուն]]» պոեմի համար)։ [[ԽՍՀՄ Գրողների միություն|ԽՍՀՄ գրողների միության]] անդամ [[1949]] թվականից։

Պարույր Սևակը դարձել է 1950-1960-ական թվականների հայ պոեզիայի առաջատար դեմքը, որն իր մեջ համատեղել է «հայ և համաշխարհային պոեզիայի նորարարական շունչը՝ որոնումն ուղղելով դեպի գրականության հավերժական Անհայտը, որը Մարդն է՝ իմանալի-բացահայտված, բայց առավել չափով անիմանալի-չբացահայտված՝ իր ոգեղեն անսպառ գոյությամբ»<ref name="ReferenceA">Դավիթ Գասպարյան, Պարույր Սևակ. կյանքը և ստեղծագործությունը, Երևան, 2001, էջ 23։</ref>։
{{քաղվածք|Ամբողջ ստեղծագործական կյանքում Սևակը գնաց խիզախման ճանապարհով՝ հանուն դժվարի ու բարդի ժխտելով հեշտն ու պարզը, գոհության կողքին դնելով մեծ դժգոհությունը, համակերպությանը հակադրելով ընդդիմությունը, անտարբերությանը՝ վառվող հոգին։ Դա նա ապացուցեց իր անձնական ճակատագրով, գրական գործունեությամբ, մտավոր-մշակութային զարգացման մեջ ունեցած դերով ու նաև, ինչո՞ւ չէ, սեփական արժեքի ու նշանակության հանրային ու գրապատմական բարձր գիտակցությամբ։|Դավիթ Գասպարյան<ref name="ReferenceA">Դավիթ Գասպարյան, Պարույր Սևակ. կյանքը և ստեղծագործությունը, Երևան, 2001, էջ 23։</ref>}}


== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==
=== Վաղ տարիներ===
=== Վաղ տարիներ===
Պարույր Սևակը ծնվել է [[1924]] թվականի [[հունվարի 24]]-ին [[Արարատ]]ի մարզի Չանախչի{{ref+|Բնակավայրը Չանախչի է կոչվել իր ափսեաձև (թուրքերեն՝ չանախ) տեսքի համար։|Ն}} (1948 թվականից՝ Սովետաշեն, այժմ՝ [[Զանգակատուն]]) [[գյուղ]]ում{{ref+|Պարույր Սևակի «ծնունդը զուգադիպել է Լենինի մահվանը հաջորդող սգո հանդիսությունների օրերին, ուստի նրա ծննդյան գրանցումը կատարվել է երկու օր ուշ՝ հունվարի 26-ին», այդ պատճառով նա տարբեր կենսագրականներում, անձնական թերթիկներում նա որպես իր ծննդյան օր նշել է հունվարի 26-ը<ref>Դավիթ Գասպարյան, Պարույր Սևակ. կյանքը և ստեղծագործությունը, Երևան, 2001, էջ 24։</ref>։|Ն}}։ Հայրը՝ Ռաֆայել Ղազարի Սողոմոնյանը (1892-1975) և մայրը՝ Անահիտ Գասպարի Սողոմոնյանը (1894-1982) զբաղվել են հողագործությամբ և անասնապահությամբ։ Նրանց նախնիները 1828 թվականին գաղթել էին Պարսկահայաստանի [[Սալմաստ]] գավառի Հավթվան գյուղից։ Բանաստեղծի նախնիների ազգանվանը իր իսկ վկայությամբ «սերնդեսերունդ կպած է եղել «Տեր»-ը, որ հոգևոր դասի տիտղոսն էր»։ Նրանք գրագետ մարդիկ էին, որ ուսանել էին [[Գևորգյան հոգևոր ճեմարան|Գևորգյան ճեմարանում]]<ref name=":0">Է. Ա. Մեհրաբյան։ «Նորից քեզ հետ։ Երևան։ Պարբերական։ 1990։ էջ 15</ref>։ Նորածնին կնքահայր է դարձել համագյուղացի Մադոյենց Խաչատուրը՝ այգեգործ մի մարդ։ Նա նորածնի անունը Պարույր է դրել ի պատիվ նույնանուն սպայի, որի զինվորն է եղել ինքը՝ կնքահայրը։
Պարույր Սևակը ծնվել է [[1924]] թվականի [[հունվարի 24]]-ին [[Արարատ]]ի մարզի Չանախչի (1948 թվականից՝ Սովետաշեն, այժմ՝ [[Զանգակատուն]]) [[գյուղ]]ում։ Հայրը՝ Ռաֆայել Ղազարի Սողոմոնյանը (1892-1975) և մայրը՝ Անահիտ Գասպարի Սողոմոնյանը (1894-1982) զբաղվել են հողագործությամբ և անասնապահությամբ։ Նրանց նախնիները 1828 թվականին գաղթել էին Պարսկահայաստանի [[Սալմաստ]] գավառի Հավթվան գյուղից։ Բանաստեղծի նախնիների ազգանվանը իր իսկ վկայությամբ «սերնդեսերունդ կպած է եղել «Տեր»-ը, որ հոգևոր դասի տիտղոսն էր»։ Նրանք գրագետ մարդիկ էին, որ ուսանել էին [[Գևորգյան հոգևոր ճեմարան|Գևորգյան ճեմարանում]]։ Նորածնին կնքահայր է դարձել համագյուղացի Մադոյենց Խաչատուրը՝ այգեգործ մի մարդ։ Նա նորածնի անունը Պարույր է դրել ի պատիվ նույնանուն սպայի, որի զինվորն է եղել ինքը՝ կնքահայրը։Լինելով ծնողների մինուճար որդին՝ Պարույրը մանկությունից մշտապես զգացել է նրանց հոգատարությունն ու փայփայանքը։ Պարույրի մեջ պատվաստել էին նվիրվածություն հարազատների հանդեպ, արյունակցական կապի սրբազան զգացում, անկեղծ ու ջերմ սեր շրջապատի մարդկանց, հատկապես՝ մոր հանդեպ։ Գրառումների մի ծոցատետրում իր մոր՝ Ազիի (ինչպես կանչում էր նրան) մասին Սևակը գրել է․ «Իմ մայրը մի կին էր, որի համար դժբախտության հասկացողությունը անհասկանալի մնաց ամբողջ կյանքում։ Ամբողջ կյանքում նա իրեն դժբախտ է համարել, այդքանով էլ, իսկապես, դժբախտությունը՝ ահավոր ճշտությամբ ապրելուց հեռու մնալով։ Նրա համար դժբախտություն էր՝ խոտը ուշ դեզելը, թեյի գդալների պակասը, աման ջարդվելը, պարանի կորչելը։ Բանաստեղծական հոգի էր նա, աշխարհը ողբերգականորեն վերապրող, անհանգիստ, անհագ հոգի, որքան, իհարկե, զորում էր նրա գեղջկական՝ պարզ, ոչնչով չաղարտված արտաքին էությունը։ Ես նրանից ժառանգել եմ չափազանց շատ, այնքան շատ, որ մեծագույն մասով փոխարկվել է ուղիղ հակադրության»։Հինգ տարեկանում Պարույրը, առանց դպրոց գնալու, արդեն իմացել է կարդալ և գրել։ Ավելի ճիշտ՝ գնացել է դպրոց, բայց ոչ «օրինական» ձևով։ Հաջորդ տարում՝ 1930 թվականին, ուսուցիչը թույլ է տվել նրան օրինական ձևով հաճախել դպրոց՝ անուն-ազգանունը գրանցելով մատյանում։ Գյուղական փոքրիկ դպրոցում լավ սովորողները քիչ չէին, բայց տարեկիցներից ոչ մեկը չէր կարող մրցակից դառնալ Պարույրին սովորելու մեջ, չնայած գրքեր գրեթե չկային.Չորրորդ դասարանից սկսել է կարդալ սկսել է կարդալ գեղարվեստական գրականություն՝ «այն ամենը, ինչ ինչ ընկնում էր ձեռքը»։ Հայոց լեզվի և գրականության ուսուցիչը, որն ապրում էր հարևան գյուղում, նրան տվել է իր սակավաթիվ գրքերից, բացի այդ նա ոտքով գնացել է Եղեգնաձոր, Վեդի կամ հարևան գյուղեր՝ գիրք գնելու կամ ուրիշներին է խնդրել գնել իր համար։

Լինելով ծնողների մինուճար որդին՝ Պարույրը մանկությունից մշտապես զգացել է նրանց հոգատարությունն ու փայփայանքը։ Պարույրի մեջ պատվաստել էին նվիրվածություն հարազատների հանդեպ, արյունակցական կապի սրբազան զգացում, անկեղծ ու ջերմ սեր շրջապատի մարդկանց, հատկապես՝ մոր հանդեպ։ Գրառումների մի ծոցատետրում իր մոր՝ Ազիի (ինչպես կանչում էր նրան) մասին Սևակը գրել է․ «Իմ մայրը մի կին էր, որի համար դժբախտության հասկացողությունը անհասկանալի մնաց ամբողջ կյանքում։ Ամբողջ կյանքում նա իրեն դժբախտ է համարել, այդքանով էլ, իսկապես, դժբախտությունը՝ ահավոր ճշտությամբ ապրելուց հեռու մնալով։ Նրա համար դժբախտություն էր՝ խոտը ուշ դեզելը, թեյի գդալների պակասը, աման ջարդվելը, պարանի կորչելը։ Բանաստեղծական հոգի էր նա, աշխարհը ողբերգականորեն վերապրող, անհանգիստ, անհագ հոգի, որքան, իհարկե, զորում էր նրա գեղջկական՝ պարզ, ոչնչով չաղարտված արտաքին էությունը։ Ես նրանից ժառանգել եմ չափազանց շատ, այնքան շատ, որ մեծագույն մասով փոխարկվել է ուղիղ հակադրության»։
[[Պատկեր:Sevak_House.JPG|thumb| Պարույր Սևակի տունը հայրենի [[Զանգակատուն (Արարատի մարզ)|Զանգակատուն]] գյուղում|ձախից|286x286փքս]]
Հինգ տարեկանում Պարույրը, առանց դպրոց գնալու, արդեն իմացել է կարդալ և գրել։ Ավելի ճիշտ՝ գնացել է դպրոց, բայց ոչ «օրինական» ձևով։ Հաջորդ տարում՝ 1930 թվականին, ուսուցիչը թույլ է տվել նրան օրինական ձևով հաճախել դպրոց՝ անուն-ազգանունը գրանցելով մատյանում<ref>Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 20։</ref>։ Գյուղական փոքրիկ դպրոցում լավ սովորողները քիչ չէին, բայց տարեկիցներից ոչ մեկը չէր կարող մրցակից դառնալ Պարույրին սովորելու մեջ, չնայած գրքեր գրեթե չկային.
{{քաղվածք|Զարթոնքի տարիներն էին, բայց և դժվարին տարիներ։ Չկար թուղթ ու մատիտ։ Չկար դասագիրք։ Հաճախ ամբողջ դասարանը սովորում էր մեկ դասագրքով։ Պակասում էին ուսուցիչները։ Եղածներն էլ՝ միջնակարգ և նույնիսկ թերի միջնակարգ կրթության տեր։ Իններորդ դասարանում, օրինակ, մեր ֆիզկուլտուրայի դասատուն որքան հաղթանդամ, նույնքան համակրելի մի երիտասարդ էր։ Նույն այդ երիտասարդը 10-րդ դասարանում ստիպված էր մեզ գրականություն դասավանդել։ Երեկ՝ ֆիզկուլտուրա, այսօր՝ գրականություն։ Եվ դասավանդեց․ գիշերները ես գրում էի հաջորդ օրվա մեր անցնելիք գրողի կյանքն ու գրական գործունեությունը և առավոտյան նա թելադրում էր մեզ իմ գրածը, ընդ որում՝ բոլորի հետ մեկտեղ նրա թելադրածը գրում էի նաև ես։ Եվ այդպես՝ կլոր տարին.․․։}}
Չորրորդ դասարանից սկսել է կարդալ սկսել է կարդալ գեղարվեստական գրականություն՝ «այն ամենը, ինչ ինչ ընկնում էր ձեռքը»։ Հայոց լեզվի և գրականության ուսուցիչը, որն ապրում էր հարևան գյուղում, նրան տվել է իր սակավաթիվ գրքերից, բացի այդ նա ոտքով գնացել է Եղեգնաձոր, Վեդի կամ հարևան գյուղեր՝ գիրք գնելու կամ ուրիշներին է խնդրել գնել իր համար։
{{քաղվածք|Գիրք չկար։ Գյուղից գյուղ էինք գնում՝ գիրք խնդրելու։ Կյանքումս մեծ գողություն էլ եմ արել. 3-4 հոգով «կտրեցինք» շրջակա 3-4 գյուղի դպրոցական գրադարանները՝ կեսգիշերին, գողության բոլոր կանոնների համաձայն։ Գողություն՝ կարդալու ծարավից։ Գլխավորը ես էի։ Ու գրքերի մեծագույն մասն էլ ինձ էր հասնում։ Ու կարդում էի ամեն ինչ. արգելված Րաֆֆու բզկտված վեպը (կեսն արտագրեցի), Դարվինի «Տեսակների ծագումը» (կոնսպեկտավորեցի), մենագրություն Դավիդ Ռիկարդոյի և Ադամ Սմիթի մասին (ինչպե՞ս հասկանայի), և նույնիսկ ... «Ռազմական արվեստ» (ի՞նչ հասկանայի)։|Պարույր Սևակ<ref name="Անցյալըներկայացած"/>}}
Ընթերցանությունից բացի զբաղվել է սպորտով (սիրել է պտուտակաձողի վրա վարժություններ անել), խաղացել է շախմատ, ելույթ է ունեցել ինքնագործ թատերական խմբի կազմում, որի կազմակերպիչներից է եղել։ Սակայն ժամանակի մեծ մասը տրամադրել է ընթերցանությանը. կարդացել է հայ և համաշխարհային գրականության տարբեր ստեղծագործություններ, գրքերի վրա մատիտով նշումներ արել, կոնսպեկտավորել, հանդես եկել զեկուցումներով։ Տասնմեկ տարեկանում գրել է իր առաջին բանաստեղծությունը՝ նվիրված [[Իվան Տուրգենև]]ի «[[Առաջին սեր (վիպակ)|Առաջին սեր]]» ստեղծագործության հերոսուհուն՝ Զինաիդային, սակայն սկզբնական շրջանում գաղտնի է պահել՝ բանաստեղծություն գրելը համարելով «անհատի ամենաթաքուն, ամենասրբազան, ամենաքրմական արարողությունը»<ref name="ReferenceB">«Սովետական գրականություն», 1971, № 2։</ref>։
{{քաղվածք|<poem>-Էսքան որ կարդում ես, աչքերիդ մեռնեմ, ի՞նչ պիտի դառնաս. վարժապե՞տ։
-Բա ի՞նչ,- պատասխանում էի ես։
-Ոնց որ էս բոլոր վարժապետնե՞րը։
-Բա ո՜նց։
-Էհ, կուրանամ ես, չելա՜վ...
-Բա ի՞նչ կուզեիր, որ լինեմ։
Մայրս, ինչպես ասացի, անգրագետ էր։ Նա, բնական է, չգիտեր ո՛չ «գրող», ո՛չ էլ «բանաստեղծ» բառերը։ Բայց նա ակամա լսում էր իմ ու քրոջս բարձրաձայն ընթերցանությունը, ուստի և գիտեր, օրինակ, Գիքորի տխուր պատմությունը։ Այն ժամանակ նա տակավին միտը չէր պահել նույնիսկ Հովհաննես Թումանյանի անունը։ Ուստի և իմ «Բա ի՞նչ կուզեիր, որ լինեմ» հարցին պատասխանում էր.
-Էսքան որ կարդում ես, գոնե դառնայիր էն «Գիքորը» գրողի պես մարդ։
Ես՝ գաղտնիքս մեծ - ինքս փոքրիկ, արդեն վաղո՜ւց համոզված էի (ո՛չ թե երազում էի, այլ համոզվա՛ծ էի), որ դառնալու եմ «էն «Գիքորը» գրողի պես մարդ», այսինքն՝ գրող կամ բանաստեղծ։ Բայց այդ մասին գիտեի լոկ ես ու մեկ էլ... Աստված։ Եվ կյանքիս առաջին մեծ զարմանքն էր, թե որտեղի՞ց մայրս իմացավ այն, ինչ հայտնի է միայն Աստծուն։ Այն ժամանակ ես չգիտեի, որ եթե բանաստեղծները Աստծու հետ ունեն միջնորդված առնչություն, ապա նրանց մայրերը Աստծուն հաղորդակից են անմիջապես...</poem>}}
Լինելով դպրոցական պատի թերթի «հրատարակիչը»՝ Պարույրն այնտեղ հրապարակել է նաև իր «սեփական ոտանավորը... դպրոցական ընկերուհու անունով»<ref name="Արիստակեսյան27">Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 27։</ref>։ Դրանից հետո տարբեր տոների նվիրված նրա ոտանավորներն ու աքրոստիքոսները հաճախ են տպագրվել ջոկատի պատի թերթում, և այդ ժամանակ էլ նա ընտրել է «Պարույր Արեգունի» կեղծանունը և այդ ստորագրությամբ բանաստեղծություններ ուղարկել տարբեր թերթերի<ref name="Արիստակեսյան27" />։

=== Կրթություն ===
1940 թվականին Պարույր Ղազարյանը դարձել է [[Երևանի պետական համալսարան]]ի [[ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ|բանասիրական բաժանմունքի]] հայկական բաժնի ուսանող։ Համալսարանում հասկանալով, որ իր գիտելիքները բավական թերի են, ջանասիրությամբ սովորել է՝ չնայած սովին ու ցրտին (առաջին կուրսի ավարտին սկսվել է [[Հայրենական մեծ պատերազմ]]ը)։ Իմանալով, որ Չարենցի գրքերն արգելվել են, գրադարանից գողացել է «Գիրք ճանապարհին», որի ընթերցումն էլ «Պարույրին հասկացնել է տալիս, որ իր արածը դեռևս պոեզիա չէ, որ ...լավ է լինել լավ ընթերցող, քան ոտանավոր գրող»<ref name="Արիստակեսյան31" >Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984. էջ 31։</ref>։ Հրաժարվելով գրող դառնալու մտքից՝ որոշել է զբաղվել գրականագիտությամբ և բանասիրությամբ, սովորել է գրաբար, բնագրով կարդացել հայ պատմիչներին, սովորել լեզվաբանություն, ռուսաց լեզու և գրականություն, օտար լեզու և այլն, ծանոթացել համաշխարհային պոեզիային. «պատմում են, որ հանրակացարանում, ուր ապրում էր ինքը, շատ հաճախ գլուխը ամուր կապում էր շորով (գլխացավ չունենալու համար), ոտքերը դնում սառը ջրի մեջ (քունը չտանելու համար) և գիշերները լուսացնում կարդալով և նշումներ ու մշակումներ կատարելով»<ref name="Արիստակեսյան31" />։ Համալսարանում, որտեղ Պարույր Ղազարյանի դասախոսներն են եղել [[Հրաչյա Աճառյան]]ը, [[Գրիգոր Ղափանցյան]]ը, [[Արսեն Տերտերյան]]ը, նա շուտով իր գիտելիքներով գերազանցել է նույնիսկ բարձր կուրսերի ուսանողներին. «Եվ քաղաքային կյանքին, նիստ ու կացին անծանոթ պատանին՝ իր արտահայտիչ աչքերով, հոնքերից սկսվող կոշտ ու գանգուր մազերով, հաստ շրթունքներով ու սևությամբ, դառնում է համալսարանի ամենաճանաչված ուսանողը։ Պարույրի մեջ կար մագնիսական-ձգողական ուժեղ հատկություն, որ դեպի իրեն էր գրավում ոչ միայն ծանոթներին, այլև անծանոթներին։ Նրա կողքին ամեն ինչ գունավորվում էր ու կենդանանում»<ref name="Արիստակեսյան33" >Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984. էջ 33։</ref>։ 1942 թվականին՝ երկամյա ընդմիջումից հետո, Պարույր Ղազարյանը գրել է իր «առաջին լուրջ բանաստեղությունը»՝ «Լինել թե չլինել». «Ես գիտակցաբար որոշել էի «չլինել»։ Իմ «ես»-ի տակ գտնվող «ես»-ը վճռել էր «լինել»...»<ref name="Անցյալըներկայացած">[http://sevak.am/kensagrutyun/ancyaly_nerkayacac Պարույր Սևակ, «Անցյալը ներկայացած», 1965։]</ref>։ 1942 թվականի փետրվար-մարտ ամիսներին Պարույր Ղազարյանը գրել է «Աղոթքներ» շարքը, «որտեղ հավատացյալի սրբազան երկյուղածությամբ դիմում է ոչ թե Նարեկացու աստծուն, այլ սեփական աստծուն՝ Երգի արքային, որը մի դեպքում աստվածաշնչյան «Երգ-երգոցի» հեղինակն է, մի այլ դեպքում՝ մայր բնությունը, մեկ՝ Շեքսպիրը, մեկ՝ Մեծարենցը, բայց ամենից ավելի Մեծն Նարեկացին»<ref name="Արիստակեսյան34" >Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984. էջ 34։</ref>։ Պարույր Ղազարյանի ստեղծագործությունների մասին իմացել են «մի երկու շատ մտերիմ մարդիկ», և 1942 թվականին նրա գրական փորձերը հայտնվել են «Սովետական գրականություն» ամսագրի խմբագիր Ռուբեն Զարյանի մոտ, որն էլ տպագրել է դրանցից մի քանիսը «Պարույր Սևակ» ստորագրությամբ<ref name="ReferenceB"/>. ամսագրի 1942 թվականի յոթերորդ համարում լույս է տեսնել «Անխորագիր», ութերորդ համարում՝ «Փնտրումներ», «Զղջում», «Պատերազմի դաշտում զոհվածներին» բանաստեղծությունները<ref name="ReferenceC">Դավիթ Գասպարյան, Պարույր Սևակ. կյանքը և ստեղծագործությունը, Երևան, 2001, էջ 26։</ref>։ «Սովետական գրականություն» ամսագրում Սևակի բանաստեղծությունների տպագրությունից հետո Գրողների միությունում տեղի է ունեցել նրան նվիրված քննարկում.
{{քաղվածք|Ով կմոռանա այդ երեկոն, եթե ներկա է եղել։ Ինչպիսի՜ կատաղի վեճերի տեղիք տվին այդ երեք բանաստեղծությունները։ Այն ժամանակվա գրական կյանքի վրա իշխող հեղինակությունները երկու մասի բաժանված վիճում էին։ Զարմանալի էր այն կիրքը, որով մերժում էին պատանի բանաստեղծին մարդիկ, որոնք շատ չանցած ոտիպված եղան խոստովանել, որ այո՛, ասպարեզ է եկել մի մեծ գրական անհատականություն։|աղբյուր=[[Անահիտ Սահինյան]]<ref>«Հայրենիքի ձայն», 1971, 23 հունիսի։</ref>}}
Ռուբեն Զարյանը նաև Պարույր Սևակի բանաստեղծությունների տպագրության համար հեռացվել է աշխատանքից, իսկ վերջինիս ստեղծագործությունները չեն տպագրվել մինչև 1948 թվականը<ref name="ReferenceC"/>։ 1943 թվականին նա գրել է «Ահա նորից գիշեր» (հետագայում որոշ փոփոխություններով տպագրվել է «Նորից քեզ հետ» ժողովածուում),1944 թվականի դեկտեմբերին՝ «Մեռածները հրամայում են» դրամատիկական հատվածը (թուրքական բանտում տեղի ունեցող երկխոսություն [[Սիամանթո]]յի և [[Դանիել Վարուժան|Վարուժանի]] միջև, որոնց առավոտյան սպասում է մահ)։ Սևակի առաջին շրջանի ստեղծագործությունների վրա նկատվել են Նարեկացու, Սիամանթոյի, Վարուժանի ու Չարենցի, ինչպես նաև [[Ալեքսանդր Բլոկ]]ի, [[Բորիս Պաստեռնակ]]ի, [[Հայնրիխ Հայնե|Հանրիխ Հայնեի]] ու [[Ուոլթ Ուիթմեն|Ուոլտ Ուիտմենի]] ազդեցությունը, որոնք հետագայում միացել են Պուշկինը, [[Միխայիլ Լերմոնտով|Լերմոնտովը]], [[Վլադիմիր Մայակովսկի|Մայակովսկին]], 20-րդ դարի ֆրանսիացի ու իսպանացի բանաստեղծներ ([[Պոլ Էլյուար|Էլյուար]], Դարիո, [[Ֆեդերիկո Գարսիա Լորկա|Լորկա]]) և այլք<ref name="Արիստակեսյան54">Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 54։</ref>։

Ուսանողական տարիներին հանդես է եկել զեկուցումներով, այդ թվում անդրադառնալով Նաիրի Զարյանի, Դանիել Վարուժանի, Վահագն Դավթյանի ստեղծագործություններին։ Այդ ժամանակաշրջանում ակնարկներից ու պատմվածքներից բացի ձեռնամուխ է եղել նաև «Զվարթնոց» (1945) խորագրով վեպի ստեղծմանը, որը կիսատ է թողել։ Հետագայում ցանկացել է գրել գյուղական կյանքին նվիրված վեպ՝ «Ամանամեջ» (իր հայրենի Չանախչի գյուղի անվան հայկական ձևով), որի հերոսները պետք է լինեին իր համագյուղացիներից․ 1955 թվականին շարադրել է դրա առաջին մասը, կյանքի վերջին տարիներին փորձել է ամբողջացնել վեպը, բայց չի արել<ref>Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 66։</ref>։
1945 թվականին գերազանցության դիպլոմով ավարտելով Երևանի պետական համալսարանը՝ Պարույր Սևակն ընդունվել է Հայկական ԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրա հայոց հին և միջնադարյան գրականության մասնագիտությամբ՝ դառնալով Կարո Մելիք-Օհանջանյանի սանը, որտեղ դիսերտացիոն աշխատանքի համար ընտրել է «Կարծեցյալ Շապուհ Բագրատունին և վաղ վերածննդի հարցերը Հայաստանում» թեման<ref>Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 66-67։</ref>։
{{քաղվածք|Պարույր Սևակը բազմակողմանի գիտելիքների ու հազվագյուտ աշխատասիրության տիպար էր։ Հայ գրականությունը, պատմությունը, հասարակական ու փիլիսոփայական մտքի զարգացումը սկզբից մինչև մեր օրերը գիտեր մասնագիտորեն։ Կարդացել ու յուրացրել էր հայ հին և միջնադարյան գրականության կոթողները առաց բացառության, նրանց մասին հայ պատմաբանների, ինչպես և օտար հեղինակների գրած հետազոտությունները և ուսումնասիրությունները, և ինքնուրույն կարծիք կազմել պատմագրական շատ երևույթների մասին։ Նա իրեն ազատ էր զգում ''բոլոր դարերի'' և գրականության պատմության ''ուզածդ'' բնագավառում։<br>
Պարույր Սևակի՝ դասական բանասերներին հատուկ աշխատասիրությունն ու լրջությունը թերևս ժամանակակիցներից քչերը կունենան։ Տաղանդից բացի այդ աշխատասիրության շնորհիվ էր, որ նա հայ գրականությունը գիտեր գրականության պատմաբանի, կենցաղը, սովորույթները, ծիսակատարությունները՝ ազգագրագետի, լեզուն (գրաբար, միջին հայերեն)՝ հմուտ լեզվաբանի պես։ Երբեմն մի բառի համար նա դիմում էր բազմաթիվ գրքերի, հաճախ անհետաքրքիր գրքերի, խոսրապես համոզված լինելով, որ այդ աշխատանքը երբևէ պետք կգա, զուր չի կորչի։ Եվ իսկապես, ծոցատետրերի, առանձին թերթիկների վրա տասնամյակներ առաջ արված նշումներն ու նկատումները մեկ էլ տեսար իրենց տեղը գտնում են հետագայում բանաստեղծության, պոեմի, հոդվածի կամ ուսումնասիրության մեջ և գտնում են այնպես, կարծես դրա համար էին ստեղծվել։<br>
Բանասիրությամբ զբաղվելը մեծագույն հաճույք էր նրա համար և կարող էր օրերով պարապել՝ չզգալով բնավ հոգնություն։|Ալբերտ Արիստակեսյան<ref>Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 67-68։</ref>}}
Ասպիրանտուրայում սովորելու ժամանակ և դրանից հետո Պարույր Սևակը գրական-ստեղծագործական և գիտական-բանասիրական աշխատանքին զուգահեռ զբաղվել է լրագրողական գործունեությամբ․ 1945 թվականի հոկտեմբերից մինչև 1946 թվականի ապրիլ «[[Ավանգարդ (թերթ)|Ավանգարդ]]» թերթի խմբագրությունում աշխատել է որպես գյուղական երիտասարդության բաժնի վարիչ, 1946-1947 թվականներին Արտասահմանի հետ մշակութային կապի հայկական կոմիտեի մամուլի բաժնում եղել է ավագ ռեֆերենտ, իսկ 1949-1951 թվականներին «[[Գրական թերթ]]ի» խմբագրությունում աշխատել է որպես պոեզիայի բաժնի վարիչ<ref>Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 70-71։</ref><ref>Է. Ա. Մեհրաբյան։ «Նորից քեզ հետ։ Երևան։ Պարբերական։ 1990։ էջ 16</ref>։
{{քաղվածք|Կուզեի լավ գիտնական լինել, բայց դրա համար խանգարում են երկու հանգամանք, որոնցից մեկը՝ ավել լինելու պատճառով, մյուսը՝ պակաս լինելու պատճառով։ Ավել-խանգարիչս բանաստեղծ լինելս է, պակաս-խանգարիչս՝ լեզուներ չիմանալս։ Այ եթե հայերենին և ռուսերենին միանային նաև մի քանի եվրոպական և կլասիկ (արևելյան) լեզուներ, այն ժամանակ կարելի էր։ <br>
Բայց ասենք այս երկու խանգարիչ հանգամանքները, վերջին հաշվով, միանում են․ չլինեի բանաստեղծ, ասել է թե ''սիրտս միասիրտ չերկփեղկված լիներ'', ասել է նաև՝ իսկական համբերություն ունենայի, կնստեի և կսովորեի այն ամենը, ինչի պակաս զգացվում էր – տվյալ դեպքում լեզուները։<br>
Բայց դե արժե՞ բանաստեղծ չլինելու գնով լավ գիտնական լինել<ref>Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 69։</ref>։|Պարույր Սևակ}}
1947 թվականի գրողների միությունում քննարկվել է Պարույր Սևակի առաջին ժողովածուի ձեռագիրը (պատրաստ է եղել դեռ 1946 թվականին), որի նախնական վերնագիրը եղել է «Քսաներկու տարիս» և կազմված է եղել «Պատերազմ ընդդեմ պատերազմի», «Անմոռուկներ», «Սիրո երգեր», «Հայաստանում», «Երգեր խաղաղության և հաղթանակի», «Մեռածները հրամայում են» բաժիններից։ Ձեռագրի քննարկմանը մասնակցած գրողները, գրականագետներն ու քննադատները բարձր են գնահատել Սևակի տաղանդը, սակայն «ժամանակի գրական ճաշակից ու ըմբռնումներից ելնելով, պահանջում ու խորհուրդ են տալիս առաջնորդվել... օրացույցով»։
{{քաղվածք|Ոմանց թվում է, թե բանաստեղծությունների «ազատությունը», ոտանավորի դասական, ավանդական ձևերի խախտումները անփորձությունից են գալիս, հատկապես դրանով են բացատրել ասոնանսային հանգերի առատությունը նրա բանաստեղծություններում և երիտասարդ բանաստեղծին խորհուրդ են տվել փոխել իր հանգերը, քանի որ անհնարին է փոխել... ընթերցողների ականջները։|Ալբերտ Արիստակեսյան<ref>Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 73։</ref>}}
1947 թվականին Պարույր Սևակը մասնակցել է երիտասարդ գրողների համամիութենական խորհրդակցությանը, իսկ 1949 թվականին դարձել է գրողների միության անդամ։
1948 թվականի վերջին լույս է տեսել Պարույր Սևակի «Անմահները հրամայում են» ժողովածուն, որում ընդգրկվել է 1946-1947 թվականներին գրված տասնյոթ բանաստեծություն։ 1953 թվականին լույս է տեսել «Друзья из Советашена» չափածո պոեմը, որը հետագայում լույս է տեսել հայերեն՝ «Անհաշտ մտերմություն» վերնագրով։

=== Մոսկվայում ===
Ասպիրանտուրան ավարտելուց հետո Պարույր Սևակը գրեթե ավարտին է հասցրել «Կարծեցյալ Շապուհ Բագրատունին և վաղ վերածննդի հարցերը Հայաստանում» մենագրությունը, սակայն դրա պաշտպանությունն անհնար է դարձել «պատմական թեմատիկայի նկատմամբ մերժողական ոչ ճիշտ վերաբերմունքի պատճառով»<ref name="Արիստակեսյան88" />։ 1948 թվականին Սևակն իր օրագրում գրել է.
{{քաղվածք|Գոհ եմ, ըստ ամենայնի, իմ աստծուց, նա առատաձեռն է եղել հեթանոսորեն. ես, իհարկե, գիտեմ, որ այս պահը կանցնի և նորից ես բանաստեղծություններ կգրեմ (սիրում եմ բանաստեղծությունը)։ Բայց թող համը չհանեն։ Ծայրահեղ դեպքում ես կջարդեմ այն գրիչը, որով ոտանավորներ եմ գրում և մի նոր գրչածայրով վեպեր կգրեմ։ Առավել ծայրահեղ դեպքում՝ գիտությունների թեկնածուի (հավես մնա՝ դոկտորի) աստիճանի զրահով քննադատ կդառամ - դառնալու շատ բան կա։ Այսուամենայնիվ մի բան լավ է, որ ես ես եմ և որ ես ապրում եմ Սովետական Միության մեջ։ Առավել ևս ուրախալի է, որ Սովետական Միությունը Հայաստանով և Հայաստանը Գրողների միությունով չի սահմանափակվում։|}}
1951 թվականին Սևակը դիմել է վերադաս օրգաններին՝ խնդրելով իրեն ուղարկել սովորելու [[Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ]]ում։ Մոսկվայում Սևակը ոչ միայն վերապրել է ստեղծագործական ճգնաժամ, ապրել է նյութական ծանր պայմաններում՝ ստիպված լինելով կատարել տարբեր հրատարակչություններից և խմբագրություններից ստացած պատվերներ։ Մոսկվայում ապրելու առաջին տարիներին նա գրել է շուրջ տասը ոտանավոր, որոնք հետագայում ընդգրկվել են 1954 թվականին լույս տեսած «Սիրո ճանապարհ» գրքում<ref name="Արիստակեսյան88" />։ Հոգեկան ծանր ապրումների ու նյարդային վիճակի պատճառով (անկանոն կենցաղ, ընտանեկան հարցեր, ստեղծագործական ճգնաժամ) Սևակը 1954 թվականի սեպտեմբերին 29-ին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մնացել է ավելի քան երկու ամիս։ Այնտեղ թարգմանել է [[Ադամ Միցկևիչ]]ի ստեղծագործություններից։

1956 թվականին ավարտելով Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը՝ Սևակը 1957-1959 թվականներին դասախոսել է նույն ինստիտուտի գեղարվեստական թարգմանության ամբիոնում։ Մոսկվայում Սևակը ելույթներով ու զեկուցումներով հանդես է եկել ինստիտուտի գրական քննարկումներում, ծանոթացել անվանի գրողների ու արվեստագետների հետ, կապ հաստատել մոսկովյան գրական մամուլի օրգանների հետ։ Նրա բանաստեղծությունները թարգմանվել են ռուսերեն և 1952 թվականին տպագրվել «Новый мир» ամսագրում<ref>Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 94։</ref>։

Սևակի 1953 թվականին գրված «Ուշացած իմ սեր» պոեմը 1956 թվականին [[Եվգենի Եվտուշենկո]]յի թարգմանությամբ «Դժվար խոսակցություն» խորագրով (ռուսերեն) լույս է տեսել նախ «Новый мир» ամսագրում (№ 6), ապա «Ես ևս այդ մասին» վերնագրով «Բանաստեղծություններ» ռուսերեն ժողովածուում (1956)։ 1957 թվականին այն «Ո՞վ է մեղավոր» վերնագրով հայերեն լույս է տեսել «[[Նորք (գրական հանդես)|Սովետական գրականություն]]» ամսագրում։ Այն քննարկումների և բանավեճի առիթ է դարձել ինչպես ռուս, այնպես էլ հայ քննադատների շրջանում<ref>«Новый мир», 1956, № 10.</ref><ref>Н. Шамота, «О художественности», Москва, 1958, стр. 227.</ref><ref>«Молодая гвардия», 1957, № 1.</ref>։
{{քաղվածք|Ինչպիսի՜ անբարոյականություն,- կարող է բացականչել կեղծ բարեպաշտը, կարդալով պոեմը։- Մի՞թե կարելի է օրինակ ներկայացնել էգոիստին, որ հաշվի չառնելով բարոյականությունը, ուզում է կնոջը խլել ամուսնուց, մորը՝ որդուց։ Բայց ուշադիր կարդալով պոեմը, դուք պարզ կտենեք, որ նրա հերոսը ազնիվ ու ուղղամիտ մարդն է, որ հերոսություն է ունեցել պատմել ամենաթանկի, ամենացավալիի մասին, պատմել չքաշվելով, դառնորեն և ատելությամբ... Բարոյականության սուր հարցերը բանաստեղծը արծարծել է լրջորեն ու խոր կերպով, դա սկզբունքային և դժվար խոսակցություն է ազնվության, ճշմարտության մասին, դա ուղղակի մարտահրավեր է քաղքենիությանը։|Ա. Կիրեևա<ref>«Комсомольская правда», 1956, 3 ноября.</ref><ref>Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 99։</ref>}}
1954 թվականին լույս է տեսել «Ինքն իր հետ» չափածո ֆելիետոնը, 1955 թվականին՝ «Մարդ էլ կա, մարդ էլ» և «Որդուս» բանաստեղծությունները, 1956 թվականին՝ «Ութնյակները», որոնք հիմնված են ժողովրդական ասացվածքների ու առածների վրա և ունեն հրապարակախոսական-դատապարտող ուղղվածություն<ref>Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 103-106։</ref>։

1956 թվականին Պարույր Սևակն ավարտել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը՝ ստանալով գերազանցության դիպլոմ. նրա դիպլոմային աշխատանքը եղել է նույն թվականին Հայպետհրատի կողմից լույս ընծայված ռուսերեն ժողովածուն, որն ընդգրկում էր «Անմահները հրամայում են» և «Սիրո ճանապարհ» գրքերում տեղ գտած բանստեղծությունների մի մասը, ինչպես նաև «Ես ևս այդ մասին» («Ուշացած իմ սեր») պոեմը։

1957 թվականին լույս է տեսել «Նորից քեզ հետ» ժողովածուն, որում ընդգրկվել են մեծ մասամբ Մոսկվայում գրված «Ծխանի ծուխը», «Նույն ճամփով» շարքերը, «Ութնյակները» և «Մարդը ափի մեջ» շարքի մի քանի բանաստեղծություններ, որոնք հեղինակն առաջարկել է հրատարակչության կողմից գրքից հանված «Ուշացած իմ սեր» պոեմի փոխարեն<ref name="Արիստակեսյան108">Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 108։</ref>։ Ժողովածուն արժանացել է հակասական, բայց ոչ բուռն արձագանքների<ref>«Գրական թերթ», 1958, № 36։</ref> և ընդունվել է որպես «բանաստեղծությունների շարքային գիրք»<ref name="Արիստակեսյան108" />։

1957 թվականի մայիս-հունիս ամիսներին Պարույր Սևակը գրել է «Մարդը ափի մեջ» շարքը (մոտ 6000 տող), բացառությամբ հետագայում գրված մի քանի բանաստեղծությունների<ref>Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 109։</ref>։ Նույն թվականին սկսել է գրել «[[Անլռելի զանգակատուն]]» պոեմը՝ «իբրև ինքնազատագրություն, իբրև թոթափումն այն ապրումների և խոհերի, որոնք տարիներ շարունակ կրծում էին իմ հոգեպատերը՝ ավտոմատիկ առնետների նման»<ref name="Անցյալըներկայացած" /> (ավարտել է 1958 թվականի նոյեմբերի 21-ին, նախապես եղել է 7725 տող), գրել մի քանի բանաստեղծություններ, «Երգ երգոց» պոեմի առաջինն երեք գլուխները (1957 թվականի դեկտեմբեր), ավարտել [[Միխայիլ Լերմոնտով]]ի «Դև» ստեղծագործության թարգմանությունները, կատարել թարգմանություններ վրացերենից ([[Գալակտիոն Տաբիձե|Գ. Տաբիձե]], [[Ռաֆայել Էրիսթավի|Ռ. էրիսթավի]], [[Ալեքսանդր Ճավճավաձե|Ալ. Ճավճավաձե]] և այլն)<ref>Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 150։</ref>։ «Անլռելի զանգակատունը» լույս է տեսել 1959 թվականին 5000 օրինակ տպաքանակով և սպառվել մի քանի օրում<ref>Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 194։</ref>։ 1963 թվականին «Անլռելի զանգակատունը» լույս է տեսել Բեյրութում և Թեհրանում։ Դրանից հետ նա գրել է «Նույն հասցեով», «Թռուցիկ երգեր» շարքերը, «Ականջդ բեր ասեմ», «Հավատարմությունը սրտի արատ չէ» (1959), «Նահանջ երգով» (1961) պոեմները, ավարտել «Երգ երգոց» պոեմը<ref>Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 197։</ref>։

=== Հետագա տարիներ ===
1959 թվականի աշնանը Սևակը գրել է «Ինքներգություն» խորագրով պոեմի առանձին հատվածներ, ձմռանը, երբ Մոսկվա գնալուց առաջ մեկ ամիս անցկացրել է Թբիլիսիում՝ Նելլիի ծնողների մոտ, ավարտին է հասցրել այն, ապա որոշ լրացումներ կատարել արդեն Մոսկվայում, սակայն այն «Մարդը ափի մեջ» գրքում լույս է տեսել «Ականջդ բեր ասեմ» շարքի տեսքով<ref name="Արիստակեսյան198" />{{ref+|Պարույր Սևակը երիտասարդ բանաստեղծ Վ. Հովակիմյանին ուղղված նամակում գրել է. «Ականջը...» սկզբնապես գրված է իբրև պոեմ։ Կոչվում էր «Ինքներգություն»։ Հետո դարձրեցի «Մարդերգություն»։ Այնուհետև, նկատի առնելով մեր ընթերցողների ընդհանուր մակարդակը, որոշեցի պոեմի համարակալած գլուխները (1, 2, 3... 24... 37) անջատելով գրել առանձին էջերի վրա, վերնագրել՝ ջանալով նրանց տալ ''համեմատական'' անկախություն... Այդ արեցի, ինչ ասել կուզի, ոչ թե գրքի էջերը շատացնելու համար, այլ այն նպատակով, որ ընթերցողը կարողանա ''ուշադիր'' կարդալ «անկախացած» հատվածները։ Եվ որովհետև ողջ շարքը (ըստ էության՝ պոեմը) գրված է միևնույն չափով ու տրամադրությամբ, առնված է մեկ ընդհանուր վերնագրի տակ, ապա հույս ունեի, որ նա կընկալվի իբրև ամբողջական գործ՝ շարված ոչ թե իրար հետևից, այլ առանձին էջերի վրա»<ref name="Արիստակեսյան198">Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 197-198։</ref>։|Ն}}։

Նույն թվականին Թբիլիսիում գրել է նաև «Վերնագիրը վերջում» շարքը, որն իր ոչ սովորական բնույթի պատճառով սկզբնական շրջանում արժանացել է մերջողական վերաբերմունքի{{ref+|Պարույր Սևակը գրել է. «Ես շատ եմ ցավում, որ միամտություն (ավելի ճիշտ՝ ընթերցողի վրա ավելորդ վստահություն) ունեցա այդ տասնմեկ բանաստեղծությունների առաջին տողերը վերջում դնելու։ Բայց, տեր իմ աստված, մի՞թե այդքան դժվար բան է (առաջին բանաստեղծությունը կարդալուց հետո) նախ աչք գցել վերջին տողին և ապա կարդալ բանաստեղծությունը..., ինչպես որ ծրարն ստանալիս նախ ետնահասցեն ենք նայում, որ իմանանք, թե նամակն ումից է<ref name="Արիստակեսյան210">Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 210։</ref>»։|Ն}}{{ref+|Պարույր Սևակը երիտասարդ բանաստեղծ Վ. Հովակիմյանին ուղղված նամակում գրել է. «Վերնագիրը վերջում»-ը ես համարում եմ իմ բոլոր գրածներիս մեջ հազվագյուտներից մեկը։ Եվ տա աստված, որ կյանքից մնացած մասում էլ մեկ-երկու անգամ նորից իմ «սենյակը» մեծանա ներշնչանքի «հայելու մեջ» այնպես, որ գրեմ այդ ուժ, մաքրության և հնչեղության ուրիշ մի քանի բան<ref name="Արիստակեսյան211">Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 211։</ref>»։|Ն}}։

1961 թվականին, երբ նշվում էր [[Մեսրոպ Մաշտոց]]ի ծննդյան 1600-ամյակը, Սևակը գրել է «Խոսք հավաստիքի» բանաստեղծությունը, որը տոնակատարության օրերին տպագրվել է «Գրական թերթում» և արժանացել բուռն արձագանքի Հայաստանում և սփյուռքում<ref name="Արիստակեսյան228">Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 228։</ref><ref>«Սովետական արվեստ», 1963, № 5։</ref>։ 1962 թվականի սկզբներին ցանկացել է գրել «Մեսրոպյան Այբբենարան» վերնագրով մի պոեմ, և «հայկական այբուբենի 36 կերպերի միջոցով հնչեցնել հայ ժողովրդի պատմության, մշակույթի կարևորագույն դեպքերն ու իրադարձությունները, նշանավոր մարդկանց անունները, հայ բնաշխարհը. նշումներ է կատարել, որոշ փոքրիկ կտորներ գրել»<ref name="Արիստակեսյան228" />։ Այդ ժամանակ էլ ծնվել է «Եվ այր մի՝ Մաշտոց անուն» պոեմի գաղափարը, որը գրվել է կարճ ժամանակում և նույն թվականին տպագրվել «[[Սովետական գրականություն]]» ամսագրում<ref name="Արիստակեսյան228" />։

1963-1964 թվականներին Պարույր Սևակը գրել է «Նորից չեն սիրում, սիրում են կրկին» շարքի հիմնական մասը, որը տպագրվել է «Եղիցի լույս» գրքում<ref name="Արիստակեսյան228"/>։ 1964 թվականի փետրվարին գրել է «Ողջույնի քմայքներ» շարքը

1960-ական թվականներին Պարույր Սևակի հռչակը լայն տարածում է գտել, բայց և շարունակել են նրա դե հանդես գալ տարբեր քննադատներ, օրինակ՝ նրան մեղադրել են նույնիսկ ակադեմիազմի մեջ՝ «չհասկանալով, որ «նորարար լինել չի նշանակում արվեստի պատմությունը դնել գրատախտակի տեղ, իսկ իրեն թաց սպունգը ձեռքն առած մի դպրոցականի և... երկու վայրկյանում ջնջել եղած-չեղածը»<ref>«Գրական թերթ», 1967, 29 սեպտեմբերի։</ref><ref name="Արիստակեսյան308">Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 308-309։</ref>, նրա հոդվածներն արժանացել են ոչ ճիշտ մեկնաբանությունների, ինչին նա հաճախ չի արձագանքել, քանի որ «ավելորդ էր համարում պատասխանելը, որովհետև այդ մտքերից շատերը, որոնց դեմ վիճում էին, վիճողների կողմից էին վերագրվել իրեն»<ref name="Արիստակեսյան308" />։

[[Սայաթ-Նովա]]յի ծննդյան 250-ամյակի կապակցությամբ Պարույր Սևակը 1962 թվականի վերջին ձեռնամուխ է եղել «Սայաթ-Նովա» ուսումնասիրության նախապատրաստական աշխատանքներին, իսկ 1963 թվականի ապրիլ-մայիս ամիսներին գրել է այդ մենագրության «Սայաթ-Նովայի ստեղծագործությունը» բաժինը, որի մի զգալի մասը հրապարակվել է մամուլում։ 1963 թվականին Սևակը հրավիրվել է Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հայ հին և միջնադարյան գրականության բաժին՝ իբրև ավագ գիտաշխատող ամբողջացնելու համար մենագրությունը<ref name="Արիստակեսյան327">Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 327-329։</ref>։ 1964 թվականին գրել է «Երբ է ծնվել ՍայաթՆովան» գլուխը, իսկ 1966 թվականին՝ աշխատության երրորդ մասը («Ծանոթագրություններ»), որով էլ ավարտել է մենագրությունն ու այն որպես դիսերտացիա ներկայացրել Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ՝ բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան ստանալու համար<ref name="Արիստակեսյան327" />։ Պաշտպանությունը տեղի է ունեցել 1967 թվականի հունիսի 27-ին{{ref+|«Ինստիտուտի նիստերի դահլիճը և միջանցքները անկարող էին տեղավորել պաշտպանությանը ներկա գտնվել ցանկացողներին»<ref name="Արիստակեսյան327" />։}}։ Պաշտոնական ընդդիմախոսները՝ [[Մորուս Հասրաթյան]]ը, [[Ռուբեն Զարյան]]ը, [[Ասատուր Մնացականյան]]ը, [[Սուրեն Աղաբաբյան]]ը, առաջարկել են Պարույր Սևակին միանգամից շնորհել բանասիրական գիտությունների դոկտերի աստիճան, և ինստիտուտի գիտական աստիճաններ շնորհող խորհուրդը ընդունել է նրանց առաջարկն ու միաձայն որոշել «Սայաթ-Նովա» մենագրության համար Սևակին շնորհել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, իսկ ԽՍՀՄ բարձրագույն ատեստացիոն հանձնաժողովն այդ որոշումը հաստատել է 1969 թվականին<ref name="Արիստակեսյան327" />։

1965 թվականին, երբ նշվում էր [[Հայոց ցեղասպանություն|Հայոց ցեղասպանության]] 50-ամյա տարելիցը, Սևակը ցանկացել է գրել «Ողբերգություն-սկզբնավոր-անվախճան» պոեմը, որի հերոսը՝ հեղինակը, «խոսեցնելու» էր գործող մյուս անձանց՝ Սկիզբին, Վախճանին, Մհերին, Եսայի Մարգարեին ու Մուհամեդին, Ջեմալ փաշային և ուրիշներին»<ref name="Արիստակեսյան334">Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 334-338։</ref>։ Այդ նպատակով Սևակն ուսումնասիրել է Հայոց ցեղասպանության վերապրողների ու ականատեսների հուշերը, դիվանագիտական փաստաթղթեր, դրա կազմակերպիչների խոստովանություններն ու գրառումները։ Պոեմի ստեղծման ժամանակ էլ ծնվել է «Եռաձայն պատարագ» պոեմի մտահղացումը{{ref+|Սևակի նշումների մեջ պոեմի վերնագրերի հիշատակված տարբերակներից են՝ «Եռամատնյա կնիք», «Եռահնչյուն պատարագ», «Եռահունչ պատարագ», «Եռամատնյան խաչակնքում», «Եռահունչ ժամերգություն», «Եռակատար հոգեհանգիստ», «Անքակտելի երրորդություն», «Մատուցումն եռակցորդ» և այլն<ref name="Արիստակեսյան334" />։|Ն}}, որը նա գրել է փետրվարին։ Դրա առանձին հատվածներ նույն թվականին լույս են տեսել «Սովետական Հայաստան» ամսագրում և «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում, իսկ ամբողջական պոեմը տպագրվել է «Եղիցի լույս» գրքում<ref name="Արիստակեսյան334" />։

1966 թվականի աշնանը Սևակը Խորհրդային գրողների պատվիրակության կազմում մասնակցել է [[Հունգարիա]]յում անցկացված բանաստեղծների համաեվրոպական կոնգրեսին, ինչից հետո թարգմանել և հրատարակել է հունգար գրողների անթոլոգիան, ինչից առաջ հունգարերեն լույս էր տեսել իր «Անձրևային սոնատ» գիրքը<ref name="Արիստակեսյան341"/>։

1966 թվականին Սևակը Հայաստանի գրողների հինգերորդ համագումարում ընտրվել է [[Հայաստանի գրողների միություն|ՀՍԳ միության]] վարչության քարտուղար (այդ պաշտոնում մնացել է մինչև 1971 թվականը՝ Հայաստանի գորղների վեցերորդ համագումարը)։ 1967 թվականին «Անլռելի զանգակատուն» պոեմը (երկրորդ հրատարակություն) արժանացել է Խորհրդային Հայաստանի պետական մրցանակի։ Նույն թվականին ԽՍՀՄ Գերագույն սովետի հրամանագրով Պարույր Սևակը պարգևատրվել է [[Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան]]ով՝ գրականությանը մատուցած ծառայությունների համար։ Հաջորդ տարի ընտրվել է ԽՍՀՄ Գերագույն սովետի ազգությունների սովետի դեպուտատ։ 1968 թվականին հայ գրողների խմբի հետ զբոսաշրջային այցով մեկնել է [[Ֆրանսիա]]<ref name="Արիստակեսյան341">Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 341-342։</ref>։

1969 թվականին լույս է տեսել «Եղիցի լույս» գիրքը, սակայն արգելվել է և ընթերցողին է հասել միայն 1971 թվականին։

Կյանքի վերջին տարիներին զբաղվել է «Սայաթ-Նովան և միջնադարյան տաղերգուները» ուսումնասիրությամբ։ Այդ նպատակով նորից ուսումնասիրել է հայ միջնադարյան տաղերգությունը, գրել է մենագրության ավելի քան 200 էջ, սակայն 1971 թվականի ապրիլի 3-ին թողել է անավարտ․ «Անավարտ մնաց և վերջին նախադասությունը։ Ի՞նչն է խանգարել ավարտելու նախադասությունը, ի՞նչն էր պատճառ դարձել, որ բանաստեղծ-գիտնականը կտրվի սեղանից և այլևս չվերադառնա իր միտք-նախադասությունը ամփոփելուն»<ref>Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 390։</ref>։ Դրանից հետո մտադիր է եղել զբաղվել [[Գրիգոր Նարեկացի|Նարեկացու]] «[[Մատյան ողբերգության|Մատյան]]»-ի թարգմանությամբ, գրելու մեկնաբանություններ ու ծանոթագրություններ, որ հանձնարարել էր Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը։ Ուսումնասիրել է կրոնների, աղանդների պատմությանը վերաբերող գրքեր, [[Աստվածաշունչ|Աստվածաշունչը]]։ 1971 թվականի հունիսի 14-ին չեխ հայագետ Լ․ Մոտալովայի ամուսնու հետ ունեցած հարցազրույցի ժամանակ Պարույր Սևակը, նշելով, որ շուտով ավարտելու է «Սայաթ-Նովան ու միջնադարյան տաղերգուները» մենագրությունը, ասել է․
{{քաղվածք|Հետո պիտի զբաղվեմ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»-ի թարգմանությամբ, նույնպես Ակադեմիայի գծով։ Ոչ թե բանաստեղծական թարգմանություն դա պիտի լինի, այլև գիտական թարգմանություն, ըստ որում պիտի ավելացնեմ, որ դա եղել է իմ տարիների, ամբողջ կյանքիս մեծ երազանքներից մեկը։ Հենց որ «Սայաթ-Նովան և հայ միջնադարը» վերջացնեմ, անմիջապես անցնելու եմ այդ գործին...|}}


=== Մահ ===
=== Մահ ===
Պարույր Սևակը մահացել է [[1971]] թվականի [[հունիսի 17]]-ին ավտովթարից։ Նրա մեքենան բախվել է գյուղական ճանապարհով անցնող կաթ տեղափոխող մեքենային։Գրողի մահվան մասին կան իրարամերժ վարկածներ։ Ըստ վարկածներից մեկի՝ Սևակը մեքենա վարել չի իմացել, բայց այդ օրը նա պետք է մեկներ Երևան՝ իր զոքանչի քառասունքին ներկա գտնվելու համար։ Սևակի վարորդը հրաժարվել է մեքենան վարել՝ պատճառաբանելով, որ գործեր ունի։ Սևակը ինքն է որոշել վարել ու իր կնոջը՝ Նելլի Մենաղարաշվիլիին ասել է, որ եթե մեքենան կարողանա դուրս բերել ավտոտնակից, ապա ճանապարհ կընկնեն։ Կինը նստել է Սևակի կողքին, իսկ երկու որդիները՝ մեքենայի հետնամասում։ Սևակի մեքենան վթարի է ենթարկվել հայրենի գյուղից 8 կմ հեռավորության վրա, որի պատճառով մահացել են Սևակն ու նրա կինը։Ըստ մեկ այլ վարկածի՝ գրողի մահը եղել է կազմակերպված, և այն կատարվել է սովետական իշխանության պատվերով։
[[Պատկեր:Paruyr Sevak memorial 2015 jul.JPG|346x346px|մինի|Հուշակոթող կանգնեցված ավտովթարի վայրում՝ [[Պարույր Սևակ (գյուղ)|Պարույր Սևակ գյուղում]]]]

Պարույր Սևակը մահացել է [[1971]] թվականի [[հունիսի 17]]-ին ավտովթարից։ Նրա մեքենան բախվել է գյուղական ճանապարհով անցնող կաթ տեղափոխող մեքենային։

Գրողի մահվան մասին կան իրարամերժ վարկածներ։ Ըստ վարկածներից մեկի՝ Սևակը մեքենա վարել չի իմացել, բայց այդ օրը նա պետք է մեկներ Երևան՝ իր զոքանչի քառասունքին ներկա գտնվելու համար։ Սևակի վարորդը հրաժարվել է մեքենան վարել՝ պատճառաբանելով, որ գործեր ունի։ Սևակը ինքն է որոշել վարել ու իր կնոջը՝ Նելլի Մենաղարաշվիլիին ասել է, որ եթե մեքենան կարողանա դուրս բերել ավտոտնակից, ապա ճանապարհ կընկնեն։ Կինը նստել է Սևակի կողքին, իսկ երկու որդիները՝ մեքենայի հետնամասում։ Սևակի մեքենան վթարի է ենթարկվել հայրենի գյուղից 8 կմ հեռավորության վրա, որի պատճառով մահացել են Սևակն ու նրա կինը<ref>{{Cite web |url=http://www.esem.am/news/article/view/7/9937/ |title=Արխիվացված պատճենը |accessdate=2015 թ․ հուլիսի 6 |archive-date=2015 թ․ հուլիսի 8 |archive-url=https://web.archive.org/web/20150708031018/http://www.esem.am/news/article/view/7/9937/ |dead-url=yes }}</ref>։

Ըստ մեկ այլ վարկածի՝ գրողի մահը եղել է կազմակերպված, և այն կատարվել է սովետական իշխանության պատվերով<ref>http://iravaban.net/19603.html</ref><ref>http://asekose.am/news/8/161987-parouyr-seaki-mahn-ar-aysor-kaskaceli-e-aysor-hanjari-mahvan-orn-e.html</ref>։

Պարույր Սևակի անունով է կոչվել Երևանի փողոցներից մեկը, Երևանի թիվ 123 դպրոցը, որտեղ կանգնեցվել է նրա արձանը, Երևանի Կասյան փողոցի 3-րդ շենքի պատին փակցված է հուշատախտակ։ Սևակի հայրենի գյուղում գործում է նրա [[Պարույր Սևակի տուն-թանգարան|տուն-թանգարանը]], իսկ գյուղի կենտրոնում 2001 թվականին բացվել է նրա կիսանդրին։ Սևակի ծննդավայրի ոչ հեռու հիմնադրվել է նրա անունը կրող [[Պարույր Սևակ (գյուղ)|գյուղ]]<ref>Դավիթ Գասպարյան, Պարույր Սևակ. կյանքը և ստեղծագործությունը, Երևան, 2001, էջ 39։</ref>։

== Անձնական կյանք ==
Պարույր Սևակը 1946 թվականին ամուսնացել է իր համակուրսեցի Մայա Ավագյանի (1922-2006, թերապևտ [[Վարդան Ավագյան]] ի և Անահիտ Ավետյանի (դերասան [[Գրիգոր Ավետյան]]ի եղբոր դուստրը, հայրը՝ Սեդրակ Ավետյանը, եղել է [[Ներսիսյան դպրոց (Թիֆլիս)|Ներսիսյան դպրոցի]] վերջին տեսուչը), որի հետ «կապված էր հարազատության ամենախոր զգացմունքներով, որին նամակներում և օրագրերում անվանում է անփոխարինելի մարդ իր կյանքում»<ref name="Արիստակեսյան88">Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 88։</ref>։ 1950 թվականի բանաստեղծության մեջ Սևակը գրել է.
{{քաղվածք|<poem>Երբ բացում ես դուռը և ինձ դիմավորում,
Թվում է, թե իմ դեմ ո՜չ մի փակ դուռ չկա.
Երբ իմ հանցանքներն ու զանցանքներն ես ներում,
Թվում է, թե դրանք չեմ էլ գործել անգամ։
Դու ինձ համար կյանքում կյանք ես կնոջ տեսքով,
Կնոջ տեսքով մայր ես և մոր տեսքով՝ ընկեր-
Ա՛յն, ինչ անհնար է արտահայտել խոսքով,
Ա՛յն, ինչ անհնար է մաշված տողով երգել։</poem>|}}
1948 թվականին ծնվել է նրանց որդին՝ Հրաչիկ Ղազարյան (1948-2006), որն ավարտել է [[Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան|Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը]] ինժեների մասնագիտությամբ և ունեցել է երկու երեխա՝ Աննա և Ռուբեն։

Դեռ Մոսկվա գնալուց առաջ Սևակն իմացել է, որ «իրենց ընտանիքի հիմքերը խաթարվում են՝ իր հափշտակությունների պատճառով»<ref name="Արիստակեսյան89">Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 89։</ref>։ Սակայն ամուսնալուծությունից հետո ջերմ հարաբերություններ են պահպանվել ոչ միայն Մայա Ավագյանի ու Սևակի, այլև Մայայի ու Նելլիի միջև<ref name="Արիստակեսյան89" />։

Մոսկվայում սովորելու տարիներին Սևակը մտերմացել է վրացուհի Նելլի Մենաղարաշվիլիի հետ, որի հետ ամուսնությունը գրանցվել է 1958 թվականին<ref name="Արիստակեսյան89" />։ Հրաժարվելով արդեն պատրաստ թեկնածուական ատենախոսության պաշտպանությունից՝ Նելլի Մենաղարիշվիլին Սևակի հետ տեղափոխվել է Հայաստան, սովորել հայերեն և հետագայում թարգմանություններ է կատարել հայ արձակից, ինչպես նաև կատարել Պարույր Սևակի բանաստեղծությունների տողացի թարգմանություններ ռուսերեն<ref name="Արիստակեսյան89" />. «Նելլին, որ ամբողջ էությամբ նվիրված էր Պ. Սևակին, նրա համար ոչ միայն կյանքի (նաև մահվան) ընկեր եղավ, այլև նրա պոեզիայի լավագույն հասկացողն էր, նրա բանաստեղծական մտահղացումների առաջին գնահատողն ու խրախուսողը»<ref name="Արիստակեսյան89" />։
* 1958 թվականին ծնվել է Արմեն Ղազարյանը (ավարտել է [[Երևանի պետական համալսարան]]ի բանասիրական ֆակուլտետը, մասնագիտությամբ գրականագետ է, պաշտպանել է թեկնածուական թեզ, ունի երկու որդի՝
** [[Սևակ Ղազարյան|Սևակ]] (գրականագետ, ԵՊՀ դասախոս, խմբագիր, [[Պարույր Սևակի տուն-թանգարան]]ի տնօրեն<ref>[http://www.old.ysu.am/science/hy/Sevak-Ghazaryan Սևակ Ղազարյան]</ref><ref name="ՍևակՂազարյան">[https://qahana.am/post/1232 Սևակ Ղազարյան. «Երբ ասում եմ կինս, առաջին բանը, որ պատկերացնում եմ, սերն է»]</ref><ref>[https://www.aravot.am/2019/11/24/1079563/ Գրականագետ Սևակ Ղազարյանը ներկայացրեց իր պապի՝ Պարույր Սևակի երեք նոր հրատարակությունները]</ref>,
** Արտակ, իրավաբան,
* 1964 թվականին ծնվել է Կորյուն Ղազարյանը, որն ավարտել է [[Երևանի պետական բժշկական համալսարան|Երևանի բժշկական ինստիտուտը]] (վիրաբույժ), ունի երեք երեխա, ընտանիքի հետ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում։

== Կոչումներ և պարգևներ ==
* 1949 թվականից [[ԽՍՀՄ Գրողների միություն|ԽՍՀՄ գրողների միության]] անդամ
* Սևակի [[ԳԱԱ գրականության ինստիտուտ]]ում աշխատելու տարիների հիմնական արդյունքներից է «Սայաթ-Նովա» մենագրությունը, որն էլ պաշտպանել է որպես թեկնածուական ատենախոսություն ([[1966]]), և աշխատանքի հիմնորոշության պատճառով հեղինակը արժանացել է Բանասիրական գիտությունների դոկտորի կոչման (1970)
* 1967 թվականին [[«Անլռելի Զանգակատուն»|«Անլռելի զանգակատուն» պոեմի]] համար արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի։

== Գրական գործունեություն ==
[[Պատկեր:Paruyr Sevak Plaque, Yerevan.jpg|մինի|Պարույր Սևակի հուշատախտակը Երևանի [[Կասյան փողոց (Երևան)|Կասյան փողոցում]]|343x343փքս]]
[[Պատկեր:Հուշարձան Պարոյր Սևակին (3).jpg|մինի|347x347px|[[Պարույր Սևակի հուշարձան (Երևան)|Պարույր Սևակի հուշարձանը]] [[Պարույր Սևակի անվան թիվ 123 հիմնական դպրոց|նրա անունը կրող դպրոցի]] պատի խորշում]]
Առաջին [[Պարույր Սևակ#Հայտնի բանաստեղծություններ|բանաստեղծությունը]] թղթին է հանձնել [[Իվան Տուրգենև|Ի. Տուրգենևի]] «[[Առաջին սեր (վիպակ)|Առաջին սեր]]» պատմվածքի հերոսուհու՝ Զինաիդայի կերպարի ներշնչանքով։ Այս տարիներին էլ նա երազում է գրող դառնալու մասին, և դպրոցում '''Պարույր Արեգունի''' ստորագրությամբ հրապարակում է իր առաջին բանաստեղծությունները<ref name=":0" />։ Սևակի բանաստեղծությունները տպագրվել են 1942 թվականից։ Անդրանիկ գրքույկում («Անմահները հրամայում են», 1948) երևան են եկել բանաստեղծական խառնվածքի և մտածողության բնորոշ գծերը՝ քաղաքացիական անհանգստություն, մարդու ներաշխարհի գաղտնիքները ճանաչելու և բանաստեղծական անկաշկանդ կառուցվածքների դիմելու ձգտում։ Դրանում տեղ է գտել տասնյոթ բանաստեղծություն՝ նվիրված [[Հայրենական մեծ պատերազմ]]ի հիշողություններին, սպիացող վերքերի անանց ցավին. «Բանաստեղծը նվաճված խաղաղությունը իմաստավորում է իբրև ժողովդի երկար տարիների ջանքերի, տառապանքների, զոհերի ու սխրագործությունների արդյունք, իսկ պատերազմը դիտում իբրև անձնական ողբերջություն, թեմային տալով քնարական լուծում։ Բանաստեղծի խռովահույզ հոգին ինչ-որ չափով խաղաղվել է, որովհետև գարնանային զարթոնք կա աշխարհի վրա։ ...Նրանք՝ «մեռածները... ո՛չ, անմահերն» են բանաստեղծին երևում տեսիլքով և անխոս հրամայում ու պահանջում են «իրենց երգը չերգած»<ref>Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 76։</ref>։ Գրքույկում Սևակն անդրադարձել է նաև հայ ժողովրդի ճակատագրին, Հայոց ցեղասպանությանը, ազգային վերածննդի և ողջ հայությանը մայր հայրենիքի շուրջը համախմբելու թեմային<ref>Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 79։</ref>։

1953 թվականին լույս տեսած «Անհաշտ մտերմություն» (պոեմի վրա Սևակն աշխատել է 1947-1952 թվականներին, նախապես կոչվել է «Գոմ թե պալատ», ապա «Հայրս», սկզբում լույս է տեսել ռուսերեն՝ «Друзья из Советашена») պոեմը, որը պատմում է երկու ընկերների՝ կոլտնտեսության նախագահ Թորգոմի և ֆերմայի վարիչ Մկրտիչի բախման մասին, երբ Թորգոմը, ձգտելով վերակառուցել գյուղը, ուզում է կուլտուրայի պալատ կառուցել, սակայն Մկրտիչը, որն առաջնային է համարում գյուղացու իրական հոգսերի ո ւ կարիքների բավարարումը, պահանջում է պալատի փոխարեն կառուցել գոմ<ref>Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 83։</ref>։

1954 թվականի լույս է տեսել «Սիրո ճանապարհը» բանաստեղծությունների ժողովածուն։ Դրանում ընդգրկվել են նաև «Անմոռուկներ մանկությունից», «Պատանության ծաղիկներ» շարքերը, որոնք պատմում են «պատանեկան սիրո առաջին անմեղ խլրտումների, դեռևս ձև չստացած ու չգիտակցված «թաքուն» զգացմունքների մասին»<ref name="Արիստակեսյան246" />, գրվել են հիմնականում 1946 թվականին, բայց չեն տպագրվել «ժամանակին անձնական քնարերգության նկատմամբ եղած մերժողական վերաբերմունքի պատճառով»<ref name="Արիստակեսյան246">Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 246։</ref>։
{{քաղվածք|Պ. Սևակի սիրային բանաստեղծություններում, որքան էլ դրանք իրենց ծնունդով կապված լինեն այս կամ այն անձնավորության հետ, քնարական հերոսուհին ոչ թե այս կամ այն կինն է, այլ սիրելի կինը, սիրած կինը։ Անձնավորությունից վերանալով, բանաստեղծը պատկերում է ընդհանուրը, հիմնվելով կոնկրետ անձնավորության վրա՝ հասնում էընդհանրացման, սկսելով անձից՝ հասնում է ընդհանուր մարդկայինին։|Ա. Արիստակեսյան<ref name="Արիստակեսյան253">Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 253։</ref>}}
1957 թվականին լույս է տեսել Պարույր Սևակի «Նորից քեզ հետ» ժողովածուն, որում ընդգրկված ստեղծագործությունները գրվել են 1946-1956 թվականներին։
{{քաղվածքի սկիզբ}}
Սևակի սիրո ապրումը զգում և վերարտադրում է ոչ թե մեկ-երկու տարածված վիճակների մեջ (սիրո արբեցում, մերժված, անպատասխան, անհասանելի սիրուց առաջացած տառապանք), այլև՝ բացահայտում տվյալ զգացմունքի բոլոր հատկանշական կողմերը։ Սերը նրա քնարական հերոսի համար ոչ միայն ոգեղենացված մի պահ է, այլև՝ հոգևերո կենսագրություն։ Այդ իսկ պատճառով այդ զգացողության վերապրման գերիշխող վիճակների կողքին իրենց տեղն ունեն նաև բավարարված սերը, սիրո խաղը, սիրո ձանձրույթը, անսեր սերը, օտար սերը։
{{քաղվածքի ավարտ|աղբյուր=Դավիթ Գասպարյան}}
Բանաստեղծական նոր որակի սկիզբն են սիրային պոեմները («Ուշացած իմ սեր», «Նահանջ երգով», «Երգ երգոց») և «[[Անլռելի զանգակատուն]]» (1959, վերամշակված հրատարակություն 1966, ՀՍՍՀ պետական մրցանակ՝ 1957) քնարական-փիլիսոփայական պոեմը։ «Անլռելի զանգակատուն»-ը պատկերում է [[Կոմիտաս]]ի ճակատագիրը՝ ծննդյան օրից մինչև [[Մեծ եղեռն]]ի տպավորություններից խելագարվելը, ապա և մահը՝ «վերադարձը հայրենիք»՝ 1935 թվականին։ Այդ ամենը պոեմում ներկայացվել է հայ ժողովրդի քաղաքական ու սոցիալական կյանքի ընդարձակ ֆոնի վրա, ազգագրական ու բանահյուսական նյութի հարուստ օգտագործումով։ Պոեմը ծավալվում է սիմֆոնիկ ստեղծագործության սկզբունքով, մեծ իրադարձությունները մարմնավորող «համազանգ»-երի և ավելի փոքր անցքերը մարմնավորող «ղողանջ»-ների միահյուսումով։ Բարձր պաթոսով է հագեցած պոեմի վերջաբանը, որը խորհրդանշում է հայություն-հայ երգ-Կոմիտաս եռամիասնության հարատևության գաղափարը։ Պոեմն ամբողջությամբ, կառուցվածքի և բանաստեղծական արտահայտչաձևերի ինքնատիպությամբ երևույթ է բազմադարյան հայ [[պոեմ]]ի պատմության մեջ։

Առանձնակի նշանակություն ունեն Սևակի նաև մյուս՝ «Այր մի Մաշտոց անուն» և «Եռաձայն պատարագ» պոեմները, որոնք հատկանշվում են հայրենասիրական-հայասիրական շնչով ու փիլիսոփայական ներսուզումներով․ առաջինում վերաիմաստավորվել է հայ գրերը [[Մեսրոպ Մաշտոց|հայտնագործողի]] դերը, երկրորդը ձոնվել է Մեծ եղեռնի ապրիլյան զոհերի հիշատակին։

Սևակն իր ստեղծագործությամբ լուծել է նորարարական խնդիրներ՝ հայ բանաստեղծությամբ ([[Գրիգոր Նարեկացի]], [[Սիամանթո]], [[Եղիշե Չարենց]]) ավանդված կառուցվածքները համադրելով ամերիկյան ([[Ու. Ուիթմեն]]), եվրոպական ([[Պ. Էլուար]]) և ռուսական ([[Վ. Մայակովսկի]]) բանաստեղծության կառուցվածքների հետ։ Նման համադրության առաջին նշանակալից հայտը «Մարդը ափի մեջ» (1963) ժողովածուն է, որին հատուկ է նախ՝ ժամանակակից մարդու ներաշխարհի գաղտնիքները հետախուզելու–բացահայտելու կիրքը, ապա՝ «ազատ բանաստեղծության» կիրառությունն ու բանաստեղծական ձևերի ճկունությունը։
{{քաղվածք|Ափի մեջ դրված մարդը մինչև վերջ անկեղծ է, թաքցնելու ոչինչ չունի և բացվելուց չի վախենում, որովհետև նրա հոգետունը լցված է ոչ թե քաղքենիական անմաքուր ու հաշվենկատ նվնվոցներով, այլ մարդու, երկրի, աշխարհի հանդեպ ջերմագին սիրով ու սրտացավությամբ։|Ա. Արիստակեսյան<ref>Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 111։</ref>}}
«Եղիցի լույս» (1971) բանաստեղծությունների և պոեմների ժողովածուով Սևակը բացեց մարդու, անհատի ճանաչման նոր հնարավորություններ, որին նա հասել է իրականության գեղարվեստական ընկալման համադրական-վերլուծական սկզբունքի գործադրումով։ Միաժամանակ, նա բարձր լարվածության է հասցրել իր քննադատական պաթոսը՝ մարդկային ու հասարակական արատների դեմ, հանդես եկել իբրև մարդու կատարելության և աշխարհի ներդաշնակության ջատագով։

Սևակի գրական ժառանգության մի ստվար մասն են նրա գրականագիտական-բանասիրական և գրաքննադատական հետազոտություններն ու հոդվածները Գրիգոր Նարեկացու, [[Մեսրոպ Մաշտոց]]ի, Կոմիտասի, [[Նահապետ Քուչակ]]ի, [[Պետրոս Դուրյան]]ի, [[Հովհաննես Թումանյան]]ի, Եղիշե Չարենցի, ժամանակակից բանաստեղծների, հայոց պատմության և լեզվաոճական ալևայլ խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև «Սայաթ-Նովա» (1969) մենագրությունը, որտեղ Սևակը լուծել է բանասիրական մի շարք «առեղծվածներ» և թափանցելով Սայաթ-Նովայի տաղերի էության մեջ՝ վերհանել նրա ստեղծագործության մի շարք առանձնահատկություններ։

Հայ գեղագիտական մտքի պատմության մեջ, մասնավորապես բանաստեղծական արվեստի տեսական հիմունքների մշակման առումով, ուշագրավ են Սևակի մի շարք հոդվածներ, առաջին հերթին՝ «Հանուն և ընդդեմ ռեալիզմի նախահիմքերի» բանավիճային հոդվածը (Երկ․ ժող․, 1976, հ․ 6)։ Դրանցում հանդես գալով «նաղլա–հեքիաթային», նկարագրական, գետնատարած, պարզունակ բանաստեղծությունների դեմ՝ Սևակի արդի բանաստեղծության զարգացման ուղին համարում է մարդկային հոգու խորությունները թափանցող («ներանձավային»), «ոգեղենացած շնչի», բազմաձայնական լայն հնարավորություններով և իմացականությամբ հագեցած չափածոն։ Բանաստեղծության տեսության վերաբերյալ Սևակի առաջարկած որոշ ձևակերպումներ մտել են գիտական շրջանառության մեջ։
{{քաղվածքի սկիզբ}}
․․․Իմ կյանքի լավագույն տասնամյակը անցավ ինքնամաքառման մեջ․ ամեն ինչ գնաց երկու բանի վրա։ Նախ՝ դիմանալու։ Դիմացա, բայց ի՞նչ գնով։ Իմ տասը տարվա աշխատանքը մնաց ու մնում է գզրոցում․ իր ժամանակին՝ չէր կարելի, իսկ հիմա չարժի։ Այդ տարիներին ես հասկացա, որ մի բան մտածել և այլ բաներ ասելը անբարոյականության վատթարագույն տեսակն է, ինչպես որ հարկադրաբար սիրելն էլ վատթարագույն շնականությունն է․․․<ref name="Մեհրաբյան" >Է․ Մեհրաբյան, Նորից քեզ հետ, Երևան, 1990։</ref>
{{քաղվածքի ավարտ}}
Սևակը գրել է նաև «Մեսրոպ Մաշտոց» (1962, «[[Հայֆիլմ]]»), «Սայաթ–Նովա» (1965, «Հայֆիլմ») փաստագրական կինոնկարների սցենարները։

1971 թվականին լույս է տեսել Պարույր Սևակի մանկական ստեղծագործությունների «Պարույր Սևակ. Ձեր ծանոթները» գրքույկը, որի տասներկու բանաստեղծությունները ներկայացնում են բանաստեղծի ստեղծած ավանդապատումները<ref>Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Մենագրություն (վերահրատարակություն), Երևան, 1984, էջ 394։</ref>։
=== Թարգմանություններ ===
Բանաստեղծի գրական ժառանգության մեջ զգալի տեղ է գրավում թարգմանական աշխատանքը։ Սևակը թարգմանել է [[Ադամ Միցկևիչ]]ի (պոեմներ), [[Ալեքսանդր Պուշկին]]ի, [[Խրիստո Բոտև|Խ. Բոտևի]], Միխայիլ Լերմոնտովի («[[Դև (պոեմ)|Դևը]]», պոեմ), [[Յանկա Կուպալա|Յա․ Կուպալայի]], [[Յան Ռայնիս|Յա․ Ռայնիսի]], [[Սերգեյ Եսենին]]ի, [[Վալերի Բրյուսով]]ի, [[Ի. Աբաշիձե]]ի, Վլադիմիր Մայակովսկու («[[Վարտիքավոր ամպը]]»), [[Էդուարդաս Մեժելայտիս]]ի («Մարդը», 1965, ժողովածու), հունգար («Հունգար բանաստեղծներ», 1968, ժողովածու) և այլ բանաստեղծների գործերից։

1975 թվականին Մոսկվայում ռուսերեն լույս է տեսել Պարույր Սևակի «Ընտիր երկերը», 1982 թվականին՝ «Անլռելի զանգակատուն» պոեմը։ Նրա ստեղծագործությունների ժողովածուներ են հրատարակվել հունգարերեն («Անձրևային սոնատ», 1966, Բուդապեշտ), լատիշերեն («Ձեռքեր», 1968, Ռիգա), չեխերեն («Հիմն լույսին», 1972, Պրահա), անգլերեն («Ընտիր բանաստեղծություններ», 1973, Երուսաղեմ), գերմաներեն («Բանաստեղծություններ», 1987, Բեռլին)<ref>Դավիթ Գասպարյան, Պարույր Սևակ. կյանքը և ստեղծագործությունը, Երևան, 2001, էջ 38։</ref>, ուկրաիներեն, լիտվերեն, վրացերեն, ադրբեջաներեն, իսպաներեն, ֆրանսերեն և այլն։ <!-- == Ստեղծագործություններ ==
=== Գրքեր ===
* Անմահները հրամայում են, Երևան, 1948։
* Անհաշտ մտերմություն /պոեմ/, Երևան, 1953։
* Սիրո Ճանապարհ, Երևան, 1957։
* Անլռելի զանգակատուն /պոեմ/, Երևան, 1959։
* Մարդը ափի մեջ, Երևան, 1963։
* Սայաթ Նովա /ուսումնասիրություն/, Երևան, 1969։
* Եղիցի լույս, Երևան, 1969։
* Ձեր ծանոթները /փոքրերի համար/, Երևան, 1971։

=== Հայտնի բանաստեղծություններ ===

{{Սյուն|2}}
* Մոր ձեռքերը
* Անքնություն
* Մարդ էլ կա, մարդ էլ
* Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում
* Ծերանում ենք
* Հայաստան
* Էրեբունի-Երևան
* Բարև։
*Սարդարապատ
* Անկեղծ ասած
* Նորօրյա աղոթք
* Ապրել
* Ուզում եմ
* Գժվում եմ
* Իմ հայ ժողովուրդ
* Խոսք հավաստիքի
* Որդուս
* Վարք մեծաց
* Միանգամից
* Խոստովանում եմ
* Խոստանում եմ
* Դարակեսի հիմնը
* Աշխարհ... աշխարհ
* Պարապություն
{{Սյունակ ավարտ}}
-->

== Երկերի մատենագիտություն ==
{{Սյուն|2}}
* Անմահները հրամայում են, [[Երևան]], 1948, 60 էջ։
* Անհաշտ մտերմություն (պոեմ), Երևան, 1953, 140 էջ։
* Սիրո Ճանապարհը, Երևան, 1954, 136 էջ։
* Նորից քեզ հետ, Երևան, 1957, 160 էջ։
* Անլռելի զանգակատուն, Երևան, 1959, 272 էջ։
* Երբ մրցում է ամբողջ երկիրը…, Երևան, 1961, 88 էջ։
* Անլռելի զանգակատուն (պոեմ), [[Թեհրան]], 1963, 213 էջ։
* Անլռելի զանգակատուն (պոեմ), [[Պէյրութ]], 1963, 272 էջ։
* Մարդը ափի մեջ, Երևան, 1963, 336 էջ։
* Անլռելի զանգակատուն, Երևան, 1966, 272 էջ։
* Սայաթ Նովա (ուսումնասիրություն), Երևան, 1969, 500 էջ։
* Եղիցի լույս, Երևան, 1969, 300 էջ<ref>{{Cite book|url=https://books.google.am/books?id=wg5kAAAAMAAJ&q=%D5%8A%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B5%D6%80+%D5%8D%D6%87%D5%A1%D5%AF&dq=%D5%8A%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B5%D6%80+%D5%8D%D6%87%D5%A1%D5%AF&hl=en&sa=X&ved=0ahUKEwjRyqnblMPgAhVc6KYKHQ2SA_IQ6AEISjAF|title=Eghitsʻi luys|last=Sewak|first=Paroyr|date=1969|publisher=Hayastan Hratarakchʻutʻyun|language=hy}}</ref>։
* Հատընտիր, Թեհրան, 1971, 72 էջ։
* Եղիցի լոյս, Պէյրութ, 1971, 298 էջ։
* Նորից քեզ հետ (հատընտիր), Պէյրութ, 1972, 328 էջ։
* Երկերի ժողովածու 6 հատորով, հատ. 1. Անմահները հրամայում են, Սիրո ճանապարհ, Նորից քեզ հետ, Մարդը ափի մեջ, Երևան, 1972, 528 էջ<ref>{{Cite book|url=https://books.google.am/books?id=Q_MDuQAACAAJ&dq=%D5%8A%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B5%D6%80+%D5%8D%D6%87%D5%A1%D5%AF&hl=en&sa=X&ved=0ahUKEwjx5vWZlsPgAhWq6KYKHUBuAfY4ChDoAQgyMAI|title=Երկերի ժողովածու։ 6 հատորով|last=Ղազարյան)|first=Պարույր Սևակ (pseud van Պարույր Ռաֆայելի|date=1972|publisher=Հայաստան|language=hy}}</ref>։
* Երկերի ժողովածու, հատ. 2. Եղիցի լույս, Թարգմանություններ, Երևան, 1972, 472 էջ։
* Երկերի ժողովածու, հատ. 3. Պոեմներ, Թարգմանություններ, Երևան, 1973, 344 էջ։
* Երկերի ժողովածու, հատ. 4. Պոեմներ. [[Անլռելի զանգակատուն]], Եվ այր մի՝ [[Մեսրոպ Մաշտոց|Մաշտոց]] անուն, Եռաձայն պատարագ, Երևան, 1973, 324 էջ։
* Երկերի ժողովածու, հատ. 5. Գրականագիտություն, Քննադատություն, Հրապարակախոսություն, Երևան, 1974, 416 էջ։
* Երկերի ժողովածու, հատ. 6. Գիրք մնացորդաց, [[Դանիել Վարուժան|Վարուժան]]ի պոեզիան, [[Սիլվա Կապուտիկյան]]ի մտորումները ճանապարհի կեսին, Նամակներ, Երևան, 1976, 448 էջ։
* Հատընտիր, [[Պէյրութ]], 1980, 328 էջ։
* [[Անլռելի զանգակատուն]], Թեհրան, 1981, 269 էջ։
* Անլռելի զանգակատուն (պոեմ), Պէյրութ, 1981, 248 էջ։
* [[Անլռելի զանգակատուն]] (պոեմ), [[Թեհրան]], 1982, 276 էջ։
* Երգ երգոց, Երևան, 1982, 80 էջ։
* Երկեր 3 հատորով, հատ. 1. Բանաստեղծություններ, Երևան, 1982, 672 էջ։
* Երկեր, հատ. 2. Պոեմներ, Երևան, 1983, 464 էջ։
* Երկեր, հատ. 3. Հրապարակախոսություն, Քննադատություն, [[Սայաթ-Նովա]]յի ստեղծագործությունը, Վարուժանի պոեզիան, Նամակներ, Երևան, 1983, 592 էջ։
* Մուտք, Երևան, 1985, 236 էջ։
* Նորից քեզ հետ (հատընտիր), Պէյրութ, 1987, 320 էջ։
* [[Սայաթ-Նովա|Սայաթ Նովա]] (ուսումնասիրություն), Երևան, 1987, 496 էջ։
* Հատընտիր, Թեհրան, ա. թ., 312 էջ։
* Անլռելի զանգակատուն (պոեմ), Երևան, 1990, 256 էջ։
* Ընտրանի, հատ. Ա, Երևան, 1991, 336 էջ<ref>{{Cite book|url=https://books.google.am/books?id=R7q8AAAACAAJ&dq=%D5%8A%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B5%D6%80+%D5%8D%D6%87%D5%A1%D5%AF&hl=en&sa=X&ved=0ahUKEwjx5vWZlsPgAhWq6KYKHUBuAfY4ChDoAQhHMAU|title=Ընտրանի: Երեք հետորով|last=Սևակ|first=Պարույր|last2=Պետրոսյան|first2=Վարդգես Համազասպի|date=1991|publisher=Ադանա|isbn=9785807903488|language=hy}}</ref>։
* Վերնագիրը վերջում (մտքեր ու խոհեր), Երևան, 1991, 224 էջ։
* Եվ այր մի՝ [[Մեսրոպ Մաշտոց|Մաշտոց]] անուն (բանաստեղծություններ, պոեմ, հոդվածներ), Երևան, 1991, 80 էջ։
* Եղիցի լույս, Երևան, 1992, 400 էջ<ref>{{Cite book|url=https://books.google.am/books?id=ZODqPAAACAAJ&dq=%D5%8A%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B5%D6%80+%D5%8D%D6%87%D5%A1%D5%AF&hl=en&sa=X&ved=0ahUKEwjRyqnblMPgAhVc6KYKHQ2SA_IQ6AEIRDAE|title=Եղիցի լույս։ (Բանաստեղծություններ)|last=Սևակ|first=Պարույր|date=1992|publisher=Նաիրի|isbn=9785550007945|language=hy}}</ref>։
*Ձեր ծանոթները։ Բանաստեղծություններ։ Դպրոցական միջին տարիքի համար։ Սովետական գրող, 1992, 24 էջ<ref>{{Cite book|url=https://books.google.am/books?id=cwNOAAAACAAJ&dq=%D5%8A%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B5%D6%80+%D5%8D%D6%87%D5%A1%D5%AF&hl=en&sa=X&ved=0ahUKEwjx5vWZlsPgAhWq6KYKHUBuAfY4ChDoAQgsMAE|title=Ձեր ծանոթները։ Բանաստեղծություններ ։ Դպրոցական միջին տարիքի համար|last=Սևակ|first=Պարույր|date=1992|publisher=Սովետական գրող|isbn=9785807905147|language=hy}}</ref>։
* Հատընտիր ամբողջական երկերէն, Պէյրութ, 1996, 352 էջ։
* Հատընտիր, Թեհրան, 1999, 336 էջ։
* Հատընտիր – 75, Պէյրութ, 1999, 224 էջ<ref>{{Cite book|url=https://books.google.am/books?id=4JxCAAAACAAJ&dq=%D5%8A%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B5%D6%80+%D5%8D%D6%87%D5%A1%D5%AF&hl=en&sa=X&ved=0ahUKEwjx5vWZlsPgAhWq6KYKHUBuAfY4ChDoAQhAMAQ|title=Հատընտիր|last=Միցկևիչ|first=Ադամ|last2=Սևակ|first2=Պարույր|date=1999|publisher=Գրահրատ. ազգային միութ.|isbn=9789993082002|language=hy}}</ref>։
* Վառվող արյուն (հատընտիր բանաստեղծություններ), Երևան, 2000, 188 էջ։
* Ծանոթացէք նօրից (ութնեակներ), Պէյրութ, 2001, 160 էջ<ref>{{Cite book|url=https://books.google.am/books?id=2f-4AAAACAAJ&dq=%D5%8A%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B5%D6%80+%D5%8D%D6%87%D5%A1%D5%AF&hl=en&sa=X&ved=0ahUKEwjx5vWZlsPgAhWq6KYKHUBuAfY4ChDoAQg5MAM|title=Ծանօթացէք նորից|last=Սևակ|first=Պարույր|last2=Խաչատրեան|first2=Եուրի|date=2001|publisher="Համազգային"-ի "Կոմիտաս" մասնաճիւղ|isbn=9789953900346|language=hy}}</ref>։
* Անկեղծ ասած, Երևան, 2002, 120 էջ։
* Անտիպ բանաստեղծություններ, Երևան, 2002։
* Ծանոթացեք նորից, Երևան, 2002, 156 էջ<ref>{{Cite book|url=https://books.google.am/books?id=1QJkAAAAMAAJ&q=%D5%8A%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B5%D6%80+%D5%8D%D6%87%D5%A1%D5%AF&dq=%D5%8A%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B5%D6%80+%D5%8D%D6%87%D5%A1%D5%AF&hl=en&sa=X&ved=0ahUKEwjRyqnblMPgAhVc6KYKHQ2SA_IQ6AEIODAC|title=Պարույր Սևակ։ Ծանոթացեք նորից|last=Sewak|first=Paroyr|date=2002|publisher=Փրինտինֆո|language=hy}}</ref>։
* Սիրերգություն (բանաստեղծություններ և պոեմներ), Երևան, 2003, 192 էջ։
* Զքոյսդ ի քոյոց քեզ մատուցանեմ, Երևան, 2004, 112 էջ<ref>{{Cite book|url=https://books.google.am/books?id=YewGAgAACAAJ&dq=%D5%8A%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B5%D6%80+%D5%8D%D6%87%D5%A1%D5%AF&hl=en&sa=X&ved=0ahUKEwjRyqnblMPgAhVc6KYKHQ2SA_IQ6AEIYTAJ|title=Պարույր Սևակ։ Զքոյսդ ի քոյոց քեզ մատուցանեմ...: Նվիրվում է Պարույր Սևակի ծննդյան 80-ամյակին|date=2004|publisher=Զանգակ-97|isbn=9789993028000|language=hy}}</ref>։
* Մարգարիտներ Պարույր Սևակի մտքի գանձարանից (Աֆորիզմներ, թևավոր խոսքեր, ասույթներ), խմբ. Վահան Սահակյան, Երևան, 2004, 120 էջ<ref>{{Cite book|url=https://books.google.am/books?id=jBO1AAAACAAJ&dq=%D5%8A%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B5%D6%80+%D5%8D%D6%87%D5%A1%D5%AF&hl=en&sa=X&ved=0ahUKEwjx5vWZlsPgAhWq6KYKHUBuAfY4ChDoAQhUMAc|title=Պարույր Սևակ. իմաստուն մտքերի աշխարհում։ Ասույթների ժող|last=Sewak|first=Paroyr|date=2004|publisher=Հայաստան|isbn=9785540019224|language=hy}}</ref>։
* Բանաստեղծություններ, Երևան, 2009, 120 էջ։
* Սիրերգություն (բանաստեղծություններ), Երևան, 2009, 192 էջ<ref>{{Cite book|url=https://books.google.am/books?id=OJ44OAAACAAJ&dq=%D5%8A%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B5%D6%80+%D5%8D%D6%87%D5%A1%D5%AF&hl=en&sa=X&ved=0ahUKEwjRyqnblMPgAhVc6KYKHQ2SA_IQ6AEITzAG|title=Սիրերգություն: Բանաստեղծ|last=Սևակ|first=Պարույր|date=2009|publisher=Նաիրի|isbn=9785550013632|language=hy}}</ref>։
* Ընտրանի, Երևան, 2010, 120 էջ։
* Միշտ Ձեզ հետ (բանաստեղծություններ), Երևան, 2010, 120 էջ։
* Անցյալը ներկայացած, Երևան, 2011, 72 էջ։
* Ընտրանի, Երևան, 2011, 136 էջ։
* Ընտիր էջեր, Երևան, 2012, 200 էջ։
* [[Սայաթ-Նովա|Սայաթ Նովա]] (ուսումնասիրություն), Երևան, 2013, 504 էջ։
* Ականջդ բեր, ասեմ (Սևակյան իմաստախոսություններ), կազմեց՝ Արմեն Սարգսյան, Երևան, 2014, 248 էջ։
* Ամանեջ (վեպ), Երևան, 2014, 208 էջ<ref>{{Cite book|url=https://books.google.am/books?id=NkJcAQAACAAJ&dq=%D5%8A%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B5%D6%80+%D5%8D%D6%87%D5%A1%D5%AF&hl=en&sa=X&ved=0ahUKEwjRyqnblMPgAhVc6KYKHQ2SA_IQ6AEIWzAI|title=Ամանեջ: վեպ|last=Սևակ|first=Պարույր|date=2014|isbn=9789939837130|language=hy}}</ref>։
* Պոեմներ, Երևան, 2014, 648 էջ։
* [[Անլռելի զանգակատուն]] (պոեմ), Երևան, 2015, 276 էջ։
* Անտիպ ուսումնասիրություններ, Երևան, 2016, 396 էջ<ref>{{Cite book|url=https://books.google.am/books?id=V9STnQAACAAJ&dq=%D5%8A%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B5%D6%80+%D5%8D%D6%87%D5%A1%D5%AF&hl=en&sa=X&ved=0ahUKEwjRyqnblMPgAhVc6KYKHQ2SA_IQ6AEIPjAD|title=Անտիպ ուսումնասիրություններ|last=Սևակ|first=Պարույր|date=2016|publisher="Armav" hratarakchʻutʻyun|isbn=9789939863412|language=hy}}</ref>։
* Ընտրանի, Երևան, 2016, 176 էջ։
* Պոեմներ, Երևան, 2017, 656 էջ։
{{Սյունակ ավարտ}}

===Թարգմանություններ (ռուսերենից) ===
{{Թարգմանիչ}}
* Բոգդան Զ., Արևին ընդառաջ, Երևան, Հայպետհրատ, 1951 (գրքի մեջ մտնող «Ամեն տեղ ընկերներ ունենք», «Բալլադ նեգր Թոմի մասին», «Խոհ գարնան մասին» բանաստեղծությունները թարգմանել է Պ. Սևակը)։
* Կուպալա Յա., Հատընտիր (գրքի մեջ մտնող «Երեկույթ», «Կոմերիտմիությունը», «Շնորհակալ եմ իմ ժողովրդից», «Փառաբանում եմ ես Լենինի պարտիան», «Որդիները» գործերը թարգմանել է Պ. Սևակը), Երևան, Հայպետհրատ, 1951։
* Վենցլովա Ա., Բանաստեղծություններ, Երևան, Հայպետհրատ, 1953, 72 էջ։
* Գո-Մո-Ժո, Ընտիր երկեր (գրքի մեջ մտնող «Ապրիլի 8-ի հերոսների հիշատակին», «Արծիվ», «Բարեկամները տանջվում են զնդանում», «Հիշում եմ Չեն Շեին և Ու. Գուանին», «Հրաժեշտ եմ տալիս Ճապոնիային», «Շանհայի առավոտը», «Չարիքի բուրգը», «Պոեզիայի դեկլարացիան», «Պոեզիան և պաշտպանությունը», «Ջրհեղեղի դարաշրջանը», «Փյունիկների Նիրվանան», «Փողոց երկնքում», «Քայլերգ» գործերը թարգմանել է Պ. Սևակը), Երևան, Հայպետհրատ, 1954։
* Պուշկին Ա. Ս., Երկեր 5 հատորով, հ. 1 (հատորի մեջ մտնող բանաստեղծությունների մի մասը թարգմանել է Պ. Սևակը), Երևան, Հայպետհրատ, 1954։
* Բոտև Ք., Երկեր (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Պ. Սևակը), Երևան, Հայպետհրատ, 1955։
* Միցկևիչ Ա., Ընտիր երկեր, Երևան, Հայպետհրատ, 1955, 319 էջ։
* Ռոդարի Ջ., Բարև, երեխաներ, Երևան, Հայպետհրատ, 1956, 58 էջ։
* Բրյուսով Վ., Բանաստեղծություններ (գրքի մեջ մտնող բանաստեղծությունների մի մասը թարգմանել է Պ. Սևակը), Երևան, Հայպետհրատ, 1957։
* Ռայնիս Յան, Ընտիր երկեր (գրքի մեջ տեղ է գտել «Փչիր քամի» դրաման Պ. Սևակի թարգմանությամբ), Երևան, Հայպետհրատ, 1957, 672 էջ։
* Աբաշիձե Ի., Բանաստեղծություններ (գրքի մեջ մտնող բանաստեղծությունների մի մասը թարգմանել է Պ. Սևակը), Երևան, Հայպետհրատ, 1958։
* Եսենին Ս., Հատընտիր (գրքի մեջ մտնող բանաստեղծությունների մի մասը թարգմանել է Պ. Սևակը), Երևան, 1961։
* Ադամյան Նորա, Երեք վիպակ, Երևան, Հայպետհրատ, 1963, 270 էջ։
* Լերմոնտով Մ. Յու., Ընտիր երկեր, հ. 1 (գրքի մեջ մտնող չափածո գործերի մի մասը թարգմանել է Պ. Սևակը), Երևան, «Հայաստան», 1965։
* Մեժելայտիս Է., Մարդը, Երևան, «Հայաստան», 1965, 120 էջ։
* Հունգար բանաստեղծներ, Երևան, «Հայաստան», 1968, 167 էջ։

== Ֆիլմագրություն ==
* Պարույր Սևակ կամ «Եղիցի լույս», սցենարի հեղինակ՝ [[Վահե Տատուրյան]], ռեժիսոր՝ [[Լևոն Մկրտչյան (կինոռեժիսոր)|Լևոն Մկրտչյան]]։ Ողջ ֆիլմի ընթացքում հնչում է Պարույր Սևակի ձայնը, որը կարդում է իր բանաստեղծությունները։ Նկարահանվել է [[Հայֆիլմ կինոստուդիա]]յում (1984)

== Տես նաև ==
{{վիքիքաղվածք}}
* [[Պարույր Սևակի տուն-թանգարան]]
* [[Պարույր Սևակի անվան թիվ 123 հիմնական դպրոց]]
* [[Պարույր Սևակի հուշապատ]]
* [[Պարույր Սևակի անվան պուրակ (Երևան)]]

== Նշումներ ==
{{նցանկ}}

== Ծանոթագրություններ ==
{{ծանտուփ}}

== Գրականություն ==
{{refbegin|2}}
* [[Ալբերտ Արիստակեսյան]], Պարույր Սևակ, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, [[1974]], 448 էջ։
* Ալբերտ Արիստակեսյան, Պարույր Սևակ։ Կենսամատենագրություն, Երևան, ՀՍՍՀ Գրքասերների ընկերություն-«Սովետական գրող», 1983, 52 էջ։
* Ալբերտ Արիստակեսյան, Պարույր Սևակ. Գեղագիտություն և բանարվեստ, Ե., 2006։
* Ալբերտ Արիստակեսյան, Պարույր Սևակ, վերահրատարակություն, Երևան, «Սովետական գրող», 1984, 400 էջ<ref>{{Cite book|url=https://books.google.am/books?id=hbXrngEACAAJ&dq=%D5%8A%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B5%D6%80+%D5%8D%D6%87%D5%A1%D5%AF&hl=en&sa=X&ved=0ahUKEwjRyqnblMPgAhVc6KYKHQ2SA_IQ6AEIMTAB|title=Պարույր Սևակ։ Մենագրություն|last=Արիստակեսյան|first=Ալբերտ Վրթանեսի|date=1984|publisher=Սովետական Գրող|language=hy}}</ref>։
* [[Հովիկ Չարխչյան]], Սիրում եմ քեզ (նամականի), Վեդի, 1991։
* Հովիկ Չարխչյան, Սուլամիթա. Սևակի մեծ սերը, հատոր 1, Երևան, 2004։
* [[Հովիկ Չարխչյան]], Սուլամիթա. Սևակի մեծ սերը, հատոր 2, Երևան, 2004։
* Հովիկ Չարխչյան, Սևակի մահվան առեղծվածը, Երևան, 2005։
* [[Լևոն Հախվերդյան]], Պարույրը /էսսե/, 1987, 1997։
* {{citation | last=Հախվերդեան | first=Լևոն | title='''Պարոյրը'''. իմ յուշերում, իր նամակներում ու գործերում | edition=1<sup>ին</sup> | year=1981<!--November 8-->|place=Պէյրութ | publisher=Ալթափրէս | isbn= | page=}}
* Սերգեյ Գալոյան, Զուտ սովետական սպանություն. Պարույր Սևակ, գիրք 1, Երևան, 2006, գիրք 2, Երևան, 2007։
* [[Գրիգոր Չալիկյան]], Անլռելի սիրահարը. Պարույր Սևակի ու մի քիչ էլ իմ մասին, Երևան, 2002։
* Պարույր Սևակը... հուշագիրների ափի մեջ, կազմեց Նինա Հովսեփյան, Երևան, 2006, 400 էջ։
* [[Վարդգես Բաբայան]], Պարույր Սևակի հետ /հուշեր/, 1988։
* Ղողանջ հիշատակի /բանաստեղծություններ, հուշեր, հոդվածներ/, Ե., 1991։
* [[Կարլեն Դանիելյան]], Պարույր Սևակ. Բանաստեղծի սխրանքը, 1989<ref>{{Cite book|url=https://books.google.am/books?id=ImBXAAAACAAJ&dq=%D5%8A%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B5%D6%80+%D5%8D%D6%87%D5%A1%D5%AF&hl=en&sa=X&ved=0ahUKEwjx5vWZlsPgAhWq6KYKHUBuAfY4ChDoAQhOMAY|title=Պարույր Սևակ բանաստեղծի սխրանքը|last=Դանիելյան|first=Կարլեն Արտաշեսի|date=1989-01-01|publisher=Լույս|isbn=9785545003839|language=hy}}</ref>։
* Էդուարդ Մեհրաբյան, Նորից քեզ հետ. Պարույր Սևակ /ալբոմ-ուղեցույց/, Ե., 1990։
* [[Ռուբեն Զարյան]], Հուշապատում, գիրք 2, Երևան, 1977, էջ 301-315։
* [[Գևորգ Էմին]], Երկերի ժողովածու, հատոր 3, Երևան, 1986, էջ 696-708։
* [[Սերո Խանզադյան]], Ինչպես հիշում եմ, Երևան, 1988, էջ 248-288։
* Հովսեփյան Ն․, Պարույր Սևակ․ Կենսամատենագիտություն, 2 մաս, Ե․, 1968-1983: Պարույր Սևակի ստեղծագործությունը, Ե., 1983։ Պարույր Սևակը իմ հուշերում, Ե., 1996։
* Պողոսյան Ա․, Պարույր Սևակի չափածոյի լեզվական արվեստը, Ե․, 197
* Արզումանյան Լ., Պարույր Սևակի պոեմները, Ե., 2001։
* Բարսեղյան Խ., Պարույր Սևակի «Եղիցի լույսի» ոդիսականը և ոչ միայն, Ե., 1992։
* Գասպարյան Դ., Պարույր Սևակ, Ե., 2001<ref>{{Cite book|url=https://books.google.am/books?id=Kj3sAQAACAAJ&dq=%D5%8A%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B5%D6%80+%D5%8D%D6%87%D5%A1%D5%AF&hl=en&sa=X&ved=0ahUKEwjRyqnblMPgAhVc6KYKHQ2SA_IQ6AEIKzAA|title=Պարույր Սևակ։ Կյանքը և ստեղծագործությունը|last=Գասպարյան|first=Դավիթ Վազգենի|date=2001|publisher=Նոր-Դար|isbn=9789993064688|language=hy}}</ref>։
* Գրիգորյան Շ., Հայ պոեզիայի Քուռկիկ Ջալալին, Ե., 1980։
* Գրիգորյան Ս․, Պարույր Սևակ․ Արձագանքող անտառը, Ե․,1998
* Գրիգորյան Ս․, Պարույր Սևակը և համաշխարհային պոեզիան, Ե․, 2018
* Ղազարյան Ս․, Պարույր Սևակի անտիպ ժառանգությունը, Ե․, 2014
* Մարության Թ., Պարույր Սևակի պոեմների գրաքննադատական արձագանքները, Ե., 2006։
* Մելքոնյան Հ., Մերժված օրենսդիրը, գիրք 1, Ե., 2006։
* Պապոյան Ա., Պարույր Սևակի չափածոյի բառապաշարը, Ե., 1970։
* Սարինյան Ս., Պարույր Սևակ, Ե., 2006։
* Վերնագիրը վերջում, Ե., 1991։
* Փարսադանյան Ա., Ղողանջ անմահության, Ե., 2006։
* Малумян Г., О поэме Паруйра Севака "Неумолкаемая колокольня", Новосибирск, 2002:
* Նունե Դավթյան, Պարույր Սևակ։ Գրականագիտական հայացքները։ 2002, էջ 161<ref>{{Cite book|url=https://books.google.am/books?id=Ptd0AAAACAAJ&dq=%D5%8A%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B5%D6%80+%D5%8D%D6%87%D5%A1%D5%AF&hl=en&sa=X&ved=0ahUKEwjRyqnblMPgAhVc6KYKHQ2SA_IQ6AEIVTAH|title=Պարույր Սևակ։ Գրականագիտական հայացքները|last=Դավթյան|first=Նունե|date=2002|publisher=Պարույր Սևակ|isbn=9789993095316|language=hy}}</ref>։
{{refend}}

== Արտաքին հղումներ ==
* [https://matyan.am/2022/01/25/սևակի-նորահայտ-կենսագրականը/ Սևակի նորահայտ կենսագրականը]
* [https://matyan.am/2021/12/28/պարույր-սևակի-ամանորյա-ուղերձը/ Պարույր Սևակի Ամանորյա ուղերձը] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20221216054002/https://matyan.am/2021/12/28/%D5%BA%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B5%D6%80-%D5%BD%D6%87%D5%A1%D5%AF%D5%AB-%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B8%D6%80%D5%B5%D5%A1-%D5%B8%D6%82%D5%B2%D5%A5%D6%80%D5%B1%D5%A8/ |date=2022-12-16 }}
* [http://sevak.am Պարույր Սևակ]
* [http://freebooks.do.am/load/aowdio_grqer/parowyr_s_ak/57-1-0-1921 Սևակի բանաստեղծությունները ձայնային տարբերակով]
* [https://paruyrsevak.wordpress.com/ Պարույր Սևակի բանաստեղծությունները] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20220126203937/https://paruyrsevak.wordpress.com/ |date=2022-01-26 }}
* [http://www.azg.am/AM/2007120712 «Պարույր Սևակ. Զուտ սովետական սպանություն» Ս. Գալոյան] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20110815063353/http://www.azg.am/AM/2007120712 |date=2011-08-15 }}
* [http://granish.org/sevak-vs-stalin/ Հովիկ Չարխչյան, Սևակ և Ստալին]

{{Արտաքին հղումներ}}
{{ՀՍՀ}}
{{Հայկական գիր և գրականություն}}


{{DEFAULTSORT:Սևակ, Պարույր}}
{{DEFAULTSORT:Սևակ, Պարույր}}

15:25, 25 փետրվարի 2024-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պարույր Սևակ (այլ կիրառումներ)Պարույր Սևակ (Պարույր Ռաֆայելի Ղազարյան, հունվարի 24, 1924(1924-01-24), Դաշտամեջ, Հայաստան - հունիսի 17, 1971(1971-06-17)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ականավոր բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ, թարգմանիչ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1970), ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1967, «Անլռելի զանգակատուն» պոեմի համար)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1949 թվականից։Պարույր Սևակը դարձել է 1950-1960-ական թվականների հայ պոեզիայի առաջատար դեմքը, որն իր մեջ համատեղել է «հայ և համաշխարհային պոեզիայի նորարարական շունչը՝ որոնումն ուղղելով դեպի գրականության հավերժական Անհայտը, որը Մարդն է՝ իմանալի-բացահայտված, բայց առավել չափով անիմանալի-չբացահայտված՝ իր ոգեղեն անսպառ գոյությամբ»։

Կենսագրություն

Վաղ տարիներ

Պարույր Սևակը ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի մարզի Չանախչի (1948 թվականից՝ Սովետաշեն, այժմ՝ Զանգակատուն) գյուղում։ Հայրը՝ Ռաֆայել Ղազարի Սողոմոնյանը (1892-1975) և մայրը՝ Անահիտ Գասպարի Սողոմոնյանը (1894-1982) զբաղվել են հողագործությամբ և անասնապահությամբ։ Նրանց նախնիները 1828 թվականին գաղթել էին Պարսկահայաստանի Սալմաստ գավառի Հավթվան գյուղից։ Բանաստեղծի նախնիների ազգանվանը իր իսկ վկայությամբ «սերնդեսերունդ կպած է եղել «Տեր»-ը, որ հոգևոր դասի տիտղոսն էր»։ Նրանք գրագետ մարդիկ էին, որ ուսանել էին Գևորգյան ճեմարանում։ Նորածնին կնքահայր է դարձել համագյուղացի Մադոյենց Խաչատուրը՝ այգեգործ մի մարդ։ Նա նորածնի անունը Պարույր է դրել ի պատիվ նույնանուն սպայի, որի զինվորն է եղել ինքը՝ կնքահայրը։Լինելով ծնողների մինուճար որդին՝ Պարույրը մանկությունից մշտապես զգացել է նրանց հոգատարությունն ու փայփայանքը։ Պարույրի մեջ պատվաստել էին նվիրվածություն հարազատների հանդեպ, արյունակցական կապի սրբազան զգացում, անկեղծ ու ջերմ սեր շրջապատի մարդկանց, հատկապես՝ մոր հանդեպ։ Գրառումների մի ծոցատետրում իր մոր՝ Ազիի (ինչպես կանչում էր նրան) մասին Սևակը գրել է․ «Իմ մայրը մի կին էր, որի համար դժբախտության հասկացողությունը անհասկանալի մնաց ամբողջ կյանքում։ Ամբողջ կյանքում նա իրեն դժբախտ է համարել, այդքանով էլ, իսկապես, դժբախտությունը՝ ահավոր ճշտությամբ ապրելուց հեռու մնալով։ Նրա համար դժբախտություն էր՝ խոտը ուշ դեզելը, թեյի գդալների պակասը, աման ջարդվելը, պարանի կորչելը։ Բանաստեղծական հոգի էր նա, աշխարհը ողբերգականորեն վերապրող, անհանգիստ, անհագ հոգի, որքան, իհարկե, զորում էր նրա գեղջկական՝ պարզ, ոչնչով չաղարտված արտաքին էությունը։ Ես նրանից ժառանգել եմ չափազանց շատ, այնքան շատ, որ մեծագույն մասով փոխարկվել է ուղիղ հակադրության»։Հինգ տարեկանում Պարույրը, առանց դպրոց գնալու, արդեն իմացել է կարդալ և գրել։ Ավելի ճիշտ՝ գնացել է դպրոց, բայց ոչ «օրինական» ձևով։ Հաջորդ տարում՝ 1930 թվականին, ուսուցիչը թույլ է տվել նրան օրինական ձևով հաճախել դպրոց՝ անուն-ազգանունը գրանցելով մատյանում։ Գյուղական փոքրիկ դպրոցում լավ սովորողները քիչ չէին, բայց տարեկիցներից ոչ մեկը չէր կարող մրցակից դառնալ Պարույրին սովորելու մեջ, չնայած գրքեր գրեթե չկային.Չորրորդ դասարանից սկսել է կարդալ սկսել է կարդալ գեղարվեստական գրականություն՝ «այն ամենը, ինչ ինչ ընկնում էր ձեռքը»։ Հայոց լեզվի և գրականության ուսուցիչը, որն ապրում էր հարևան գյուղում, նրան տվել է իր սակավաթիվ գրքերից, բացի այդ նա ոտքով գնացել է Եղեգնաձոր, Վեդի կամ հարևան գյուղեր՝ գիրք գնելու կամ ուրիշներին է խնդրել գնել իր համար։

Մահ

Պարույր Սևակը մահացել է 1971 թվականի հունիսի 17-ին ավտովթարից։ Նրա մեքենան բախվել է գյուղական ճանապարհով անցնող կաթ տեղափոխող մեքենային։Գրողի մահվան մասին կան իրարամերժ վարկածներ։ Ըստ վարկածներից մեկի՝ Սևակը մեքենա վարել չի իմացել, բայց այդ օրը նա պետք է մեկներ Երևան՝ իր զոքանչի քառասունքին ներկա գտնվելու համար։ Սևակի վարորդը հրաժարվել է մեքենան վարել՝ պատճառաբանելով, որ գործեր ունի։ Սևակը ինքն է որոշել վարել ու իր կնոջը՝ Նելլի Մենաղարաշվիլիին ասել է, որ եթե մեքենան կարողանա դուրս բերել ավտոտնակից, ապա ճանապարհ կընկնեն։ Կինը նստել է Սևակի կողքին, իսկ երկու որդիները՝ մեքենայի հետնամասում։ Սևակի մեքենան վթարի է ենթարկվել հայրենի գյուղից 8 կմ հեռավորության վրա, որի պատճառով մահացել են Սևակն ու նրա կինը։Ըստ մեկ այլ վարկածի՝ գրողի մահը եղել է կազմակերպված, և այն կատարվել է սովետական իշխանության պատվերով։

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)